Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցային սեղանից. Աշոտ Ղուլյան․ Արմենպրես

Լուրեր

11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
Բոլորը

Արցախի Հանրապետության բանակցություններին չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: «Արմենպրես»-ի հետ զրուցում, խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ, նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ լրացուցիչ իմպուլսներով կարելի է խթանել բանակցային գործընթացը: Մենք երկու հիմնական խնդիր ունենք, որոնցից մեկը խորքային է՝ բանակցային գործընթացում շատ վաղուց խախտվել է ձևաչափը: 1997-1998 թվականներից հետո բանակցային ձևաչափն աղճատված է, այսինքն՝ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին: Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես փոխել են իրենց ընդհանուր կառուցվածքը և, եթե մինչև այդ բանակցությունները տեղի են ունեցել ակտիվ երկխոսության ճանապարհով, ապա այսօր ամեն ինչ փոխվել է` անցել են մաքոքային դիվանագիտության, այսինքն` միջնորդներն են այցելում բոլոր կողմերին»,- նշեց Ղուլյանը:

Նա առանձնացրեց նաև մեկ այլ խնդիր, որը բանակցային գործընթացը չի խթանում, այն է` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կառուցակարգեր մտածել, որտեղ կոնֆլիկտը երևում է որպես հայ-ադրբեջանական: «Հենց այս պատճառաբանությամբ է, որ Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում: Այս ամենը միջոցներ են` արդարացնելու ադրբեջանական այն կարծրատիպը, որով փորձում են ցույց տալ, թե կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Բացի եռակողմ հանդիպումից, կարծում եմ, այլ տարբերակ չի կարող լինել, քանի որ շատ վաղուց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը պաշտոնապես հաստատված է փաստաթղթերով` ամենաբարձրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովն է»,- նշեց Ղուլյանը:

Նա վստահեցրեց, որ կան փաստաթղթեր, և համաձայն դրանց՝ Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին անհերքելի է: ԱՀ Աժ նախագահի կարծիքով՝ բանակցություններին Արցախի մասնակցելու՝ Ադրբեջանի պատասխանից շատ պարզ կերևա, իրենք ցանկանում են իրական կարգավորում, թե խնդիր են դրել հետաձգել հիմնախնդրի կարգավորումը: «Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից»,- շեշտեց Աշոտ Ղուլյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Արցախում կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր բաղադրիչն է համարում ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: