«Տխմարագույն հեքիաթ է, թե ես լքել եմ խորտակվող նավը». Էդմոն Մարուքյանը հայտնել է իր հրաժարականի պատճառը

Լուրեր

25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում խոսել է պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին։ Նրա խոսքով՝ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելու առաջարկը ստացել է այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմն ու սկսվել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։

«Այդ ժամանակ գոյություն ունեին Հայաստանի Հանրապետության կողմից գծված կարմիր գծեր․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխավորումը, այսինքն՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց։ Հայաստանը չի պահանջում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ փոխարենը միջազգային իրավունքի ներքո ստանում է հայերի անվտանգության երաշխավորությունը։ Այս մասին հայտարարությունը հնչում է Պրահայում՝ փաթեթի համաձայն, սակայն վերոնշյալ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին», –մանրամասնել է Մարուքյանը։

Փաշինյանի հետ Մարուքյանի վերջին անհամաձայնությունը եղել է Սահմանդրության  փոփոխման շուրջ։ «Ես դեմ եմ պետականության հիմքերը վերանայելուն: Իմ բանակցային ստրատեգիան տոտալ այլ է։ Բարոյական չէր լինի իմ կողմից, չկիսելով «հետկարմիրգծերի փլուզման ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումները, շարունակել մնալ այդ պաշտոնին»,- մանրամասնել է Մարուքյանը։

Անդրադառնալով իր հրաժարականի հետ կապված լուրերին, թե պաշտոնից հեռացել է, որ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Մարուքյանը հայտարարել է, որ ոչ արտահերթ ընտրություններ են սպասվում, ոչ էլ սահմանադրական հանրաքվե: «Տխմարագույն հեքիաթ է, թե ես լքել եմ խորտակվող նավը: Իշխանական նավը չի խորտակվում: Երևանի ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունների գործերը վատ չեն ու խորտակվող նավ չկա»,- պարզաբանել է նա:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր և Փաշինյանի տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իր հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում: