Եթե Լարսը փակվի, այդ ժամանակ մենք ուղղակի ԵՏՄ-ի անդամ չենք լինի․ Հովիկ Աղազարյան

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Factor.am-ը երեկ հայտնել էր, որ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:

Նախքան հանդիպումը իշխանականության ներկայացուցիչները հրաժարվել էին բացահայտել քննարկումների օրակարգը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:

Factor.am-ը այսօր փորձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանից հանդիպման մասին որոշ մանրամասներ պարզել։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության անդամների և վարչապետի հետ քննարկվել են տնտեսական անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շուրջ զարգացումները տնտեսական ինչ մարտահրավերներ կարող են առաջացնել մեր երկրի համար և Հայաստանն ինչպիսի լուծումներ պետք է փնտրի։

Հետաքրքրվեցինք՝ օրինակ, եթե Մոսկվան որոշի չթույլատրել հայկական այս կամ այն ապրանքի արտահանումը, ի՞նչ այլընտրանք են առաջարկելու տեղական արտադրողին։ Իշխող խմբակցության պատագմավորը պատասխանեց՝ եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, ուստի, Լարսի հնարավոր փակումն անհավանական է համարում։

«Մենք կարող է արտադրատեսակ ունենանք, որը հնարավոր է Ռուսաստանում պահանջված չլինի, այդ ապրանքը մենք պետք է փորձենք այլ շուկաներում իրացնել, այդ հարցերն ենք քննարկել։ Եթե կլինի նման իրավիճակ, որ Լարսը կփակվի, այդ ժամանակ մենք ուղղակի ԵՏՄ-ի անդամ չենք լինի, հետևաբար, այս իմաստով անհանգստությունները տեղին չեն»,- ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը։ Ըստ նրա՝ անհանգստանալու փոխարեն պետք է տեղական արտադրանքի որակը բարձրացնել, որպեսզի արտահանումը կախված չլինի Հայաստան- Իրան և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից։

Պատգամավորը մանրամասնեց, որ քննարկել են նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վերականգման հետ կապված հարցեր։
«Ես չեմ բացառում, որ Թուրքիայի հետ սահմանների բացման, ազատ շուկաների դեպքում մեր որոշ ապրանքների իրացման հարցում դժվարություններ լինեն, բայց դա է զարգացման ճանապարհը»,- ասաց նա։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորը հերքեց տեղեկությունները, թե վարչապետի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել է, այսպես կոչված, անկլավների՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցը։

Աղազարյանը վստահեցրեց՝ շուրջ 4 ժամ տևած հանդիպմանն Ադրբեջանի հետ սահմանանագծման և սահմանազատման հարցերից չեն խոսել։

Նշենք, որ երկու օր առաջ էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպում ունեցել։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը ևս քննարկել էին տնտեսական անվտանգության հարցեր։

Հիշեցնենք, որ վերջին տասն օրում Փաշինյանի և թիմակիցների փակ հանդիպումն արդեն երկրորդն էր։

Մանյա Պողոսյան