Ավինյանին սխալ են զեկուցել․ Բեգոյանը պնդում է՝ լուսանկարի հետ կապված սխալմունք է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը գործակարգավարական նիստերից մեկի ընթացքում Տիգրան Ավինյանին ներկայացրեց լուսանկար, որն արվել էր Ալեք Մանուկյան փողոցից։ Ասաց՝ մի քանի օր առաջ արված լուսանկար է, թեղիներն էլ խոշոր պլանով են նկարել, որպեսզի ավելի լավ երևա, թե ինչ վատ վիճակում են։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդել էր, թե Բեգոյանը մոլորեցնում և ստում է նախ իր ղեկավարին՝ Ավինյանին, ապա՝ հանրությանը։ Բանն այն է, որ Ալեք Մանուկյան փողոցի ծառերը հիմա այն տեսքը չունեն, ինչ Բեգոյանի ներկայացրած լուսանկարում և, ըստ Կուբատյանի, ներկայացված  լուսանկարը հին Է, այն վերցվել է Վիքիպեդիայից։

ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ շփոթմունք է եղել, ներկայացնելիս ինքն էլ չի իմացել, որ հին լուսանկար է, բայց ասում է՝ տարբերություն չկա՝ հին, թե՞ նոր, քանի որ երկու դեպքում էլ այդ հատվածի ծառերը ենթակա են փոխարինման։

«Ես հանձնարարել էի, որ տեղադրեն լուսանկարներ և անիմացիոն միջոցով ներկայացնեն եղած վիճակը։ Կարծում եմ՝ գիտեք, որ ես չեմ սարքել այդ սլայդերը, իրենք են սարքել, պատահմամբ մի հին լուսանկար են դրել և չեն մտածել, որ ես կարող եմ ասել, թե այդ նկարներն արվել են մի քանի օր առաջ»,- ասում է Բեգոյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը, մինչդեռ, վստահ է՝ դա շփոթմունք չի եղել։ Արմեն Բեգոյանն իր հերթին հակադարձում է՝ իրենք որևէ միտում չեն ունեցել։ Համայնքային պաշտոնյան չի ընդունում, որ հին լուսանկար ներկայացնելով՝ մոլորեցրել է հանրությանն ու քաղաքապետին։

Վիքիպեդիայում այդ լուսանկարն իսկապես ներբեռնվել է 2015 թվականին․ հենց այդ լուսանկարն է գործակարգավարական նիստին ցույց տալիս Արմեն Բեգոյանը՝ որպես օրեր առաջ արված նկար։

Բեգոյանի խոսքով՝ Տիգրան Ավինյանն իրենից պարզաբանում չի պահանջել ուղիղ եթերում հին լուսանկարը որպես նոր ներկայացնելու համար։ Ավելին՝ Բեգոյանն ասաց, որ Ավինյանը երեկ շրջել է Ալեք Մանուկյան փողոցով ու համոզվել, որ ծառերը կենսունակ չեն և տարբերություն չկա, թե լուսանկարը երբ է արվել։ Արմեն Բեգոյանի խոսքով՝ լուսանկարի հետ կապված ինքն է իր ենթականերին դիտողություն արել։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն Ալեք Մանուկյան փողոցում նախորդ դարի 30-50 ական թվականներին տնկված թեղիները մտադիր է փոխարինել ալբիցաներով և կելրեյթերիաներով կամ օճառածառերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան