«Զատիկ» մանկատան նախկին սանը չի կարող բնակարանի գնման վկայագիր ստանալ, քանի որ 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել կենտրոնում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor TV-ն երեկ գրել էր, որ հղի կինն ամուսնու և երեք անչափահաս երեխաների հետ փողոցում հայտնվելուց հետո Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ամառանոցներից մեկում է տեղավորվել։ Վարդուհի Շահբազյանի խոսքով՝ տան դռները բաց են եղել և ընտանիքը չի կարողացել պարզել՝ տունը սեփականատեր ունի, թե ոչ, ապա այս հարցի պատասխանն իմանալու համար դիմել է Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանից Factor.am-ին փոխանցեցին, որ մարտի 4-ին Վարդուհի Շահբազյանի անունից դիմում է մուտքագրվել, որը համակողմանիորեն ուսումնասիրման փուլում է, որպեսզի պարզ դառնա՝ արդյոք գույքը տիրապետող ունի, թե ոչ։

Վարդուհի Շահբազյանը մեզ նաև պատմել էր, որ իր ամուսինը՝ Էդգար Իսրայելյանը, «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սան է, սակայն 8 տարի է՝ պետությունը մերժում է բնակարանի գնման վկայագիր տրամադրել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ Վարդուհի Շահբազյանը 2022 թվականի փետրվարի 21-ին դիմում է ներկայացրել նախարարություն՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու հարցով։

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն Էդգար Հակոբի Իսրայելյանը չի հանդիսանում ՀՀ մանկատան շրջանավարտ և ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել, հետևաբար՝ վերը նշված ծրագրով սահմանված կարգով բնակարանի գնման վկայագիր ստանալ չի կարող»,- հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարությունից փոխանցեցին, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեն, պահանջներ՝ բնակելի տարածք օտարած չլինելու մասով):

Որոշման համաձայն բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն.
ա. ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները,
բ. վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած լինելու հիմքով բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունքը մերժված շահառուները,
գ. կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձած Հայաստանի Հանրապետության մանկատան սաները,
դ. բնակելի տարածք օտարած Հայաստանի Հանրապետության մանկատան սաները։

Անի Թամրազյան