ՊԵԿ-ը կիմանա ձեր գաղտնիքը․ ինչ ռիսկեր է պարունակում օրենքի փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
Բոլորը

Որքա՞ն գումար ունեք բանկային հաշվի վրա և որքա՞ն եք ծախսում։ Այս տվյալներն այլևս գաղտնիք չեն լինի։ Այսուհետ դրանց մասին կարող է իմանալ նաև Պետական եկամուտների կոմիտեն ու երբեմն հարցեր ուղղել՝ որտեղի՞ց Ձեզ այդքան փող, և արդյո՞ք այն ենթակա չէ հարկման։ Եթե պատասխանները չբավարարեն, ՊԵԿ-ը կարող է դատարանի միջոցով առավել մանրամասն տեղեկություններ պահանջել քաղաքացիների եկամուտների ու ծախսերի վերաբերյալ։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրերս։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ խոսքն այս դեպքում ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի վերաբերյալ ամփոփ տեղեկություն ստանալու մասին է։

«Խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի մասին, որոշակի տեղեկությունների մասին՝ տարվա ընթացքում ելք, մուտք, ընդհանուր շրջանառությունը»,- նշեց Բադասյանը։

Նրա խոսքով՝ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորումները կսկսեն գործել հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ։ Այն ամբողջությամբ ներդրվելու է մինչև 2026 թվականը։

«Այս ընթացքում ևս այն հարկ վճարողների մասին տեղեկությունները, որոնք կհամարվեն հայտարարատու, այդ տեղեկությունները ևս ՊԵԿ-ը ստանալու է, ամեն տարվա կտրվածքով հաջորդ տարի այդ ամփոփ տեղեկությունները ստացվելու են և ինտեգրվելու են մեր տեղեկատվական մյուս բազաներին»,- մանրամասնեց Բադասյանը։

Այս օրենսդրական նախաձեռնությունը դժգոհություններ ու մտահոգություններ է առաջացրել հանրության լայն շրջանակներում։ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանի կարծիքով՝ այն շատ ռիսկային է և կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության, ինչպես նաև ներդրումային միջավայրի վրա։

Այստեղ, բացի բանկային գաղտնիքից, հասանելիություն է տրվում նաև առևտրային գաղտնիքներին, որի մասին, սակայն, չի խոսվում։

«Ցանկացած գործարք գործընկերների միջև պարունակում է առևտրային գաղտնիք, և պետք չէ դա հանրայնացնել, որովհետև դա լուրջ հարվածի տակ կարող է դնել բիզնեսի էությունը»,- նշում է Եղիազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան