Բաքուն շարունակում է անկախ ԶԼՄ-ի նկատմամբ ճնշումները․ խուզարկել են Toplum TV-ի խմբագրությունը

Լուրեր

08.07.2026 | 19:00
Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:49
Ընտրությունները ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, որոնց շուրջ պետք է մտածենք. վարչապետը՝ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:43
Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են
08.07.2026 | 18:30
Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:26
ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո
08.07.2026 | 18:18
Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները կերակրվում են․ ՔԿ
08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 18:02
ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը
08.07.2026 | 18:00
Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»
08.07.2026 | 17:51
Նազիկ Ավդալյան. «Իմ մարդկային աջակցությունն եմ արտահայտում Գագիկ Ծառուկյանին»
08.07.2026 | 17:46
Նարեկ Կարապետյանին մեղադրանք կներկայացվի՞․ Դատախազությունը չի պարզաբանում՝ ինչու էր դիմել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
08.07.2026 | 17:35
Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. ՔԿ
08.07.2026 | 17:22
Դադարեցվել է Հունան Պողոսյանի հորը՝ Արարատի քաղաքային զբոսայգում տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը
08.07.2026 | 17:11
Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել ցորենի մշակությունը՝ չնայած Պապոյանի նախկին հայտարարությանը, թե դրա արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ
08.07.2026 | 16:59
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը
Բոլորը

Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել անկախ Toplum TV-ի խմբագրությունում, ձերբակալվածներ կան։ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը հայտնել  է, որ օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Նարիմանովի շրջանի 98Բ հասցեում գտնվող գրասենյակում մի խումբ անձանց գործունեության մասին ստացված տեղեկատվության հիման վրա:

Լրատվամիջոցի ղեկավար, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան Turan-ի հետ զրույցում հաստատել է խուզարկության փաստը՝ նշելով, որ խուզարկության ժամանակ խմբագրությունում չի եղել։

«Ես հիվանդ եմ, մանրամասները չգիտեմ, հիմա գնում եմ խմբագրություն»,- ասել է նա։

Լրատվամիջոցի աշխատակից Ալիյա Յագուբլուն էլ հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մտնել  գրասենյակ։

Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում նաև մի շարք ակտվիստների ձերբակալման մասին։

Toplum TV-ն անկախ առցանց ռեսուրս է, որը հարթակ է տրամադրում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ արտահայտելու համար:

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ ու ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցները համարում են քաղբանտարկյալ և նրանց ազատ արձակելու կոչ են անում։

Էմմա Չոբանյան