Կինը դատարան էր եկել կոտրված այտոսկրով․ ամուսինը ներողություն խնդրեց

Լուրեր

26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հ․Մ․-ի դեմքին դեռ առկա են ամուսնու կողմից բռնության հետքերը։ Կնոջը չի հաջողվել վերականգնել անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ծեծի հետևանքով առաջացած այտոսկրի կոտրվածքը։ Էրեբունի բժշկական կենտրոնում նրան հայտնել են, որ վերականգնումը 300 հազար դրամ կարժենա։ Հ․Մ․-ն այդ, ինչպես նաև ատամների պրոթեզավորման գումարը ամուսնուց է պահանջում։

Երեկ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասոթյան դատարանի Արտաշատի նստավայրում կայացած դատական նիստի ժամանակ տուժողը գույքային հայց ներկայացրեց ամուսնու դեմ։ Կինը ստիպված է եղել 120 հազար դրամ վճարել ատամների պրոթեզավորման համար։ Ընդհանուր առմամբ 420 հազար դրամի պահանջ ունի տուժողը։ Մեղադրյալը դատարանում հայտարարեց, որ ներողություն է խնդրում կնոջից, զղջում է և պատրաստ է մեկ ամսում վճարել պահանջվող գումարը։

Ա․Ք․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ կնոջ հետ ծագած վիճաբանության ընթացքում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև դեմքի աջ կեսին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։

Մեղադրյալը թեև ի սկզբանե հրաժարվել էր պաշտպան ունենալու հնարավորությունից, սակայն երեկվա դատական նիստում, ի վերջո, համաձայնեց դատարանի առաջարկին՝ դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրեն պաշտպան տրամադրելու նպատակով։ Ակնհայտ էր, որ մեղադրյալը չէր հասկանում դատավոր Սարգիս Հովհաննիսյանի կողմից տրվող հարցերը և չէր կարողանում պատասխանել դրանց։

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը՝ պաշտպան ներգրավելու նպատակով։ Ու թեև տուժողը հայտարարել էր, որ չի առարկում գույքային հայցի դեմ, այնուամենայնիվ, դատարանը որոշեց, որ հայցի քննությունը տեղի կունենա պաշտպանի ներգրավվելուց հետո։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին՝ 12։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի