Գերմանիայում Tesla գործարանը տարհանվել է էլեկտրահաղորդման գծերի հրդեհի պատճառով

Լուրեր

07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
Բոլորը

Բեռլինի մերձակայքում գտնվող Եվրոպայի միակ Tesla գործարանում արտադրությունը դադարեցվել է էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, իսկ գործարանի աշխատակիցները տարհանվել են։ Տեղի ոստիկանությունը dpa-ին հայտնել է, որ ենթադրյալ հրկիզման փաստով հետաքննություն է ընթանում:

DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Tesla-ն չի ակնկալում, որ կկարողանա արագ վերսկսել գործարանի աշխատանքը։

Բրանդենբուրգի ՆԳՆ-ի տվյալներով՝ անհայտ անձինք հրկիզել են առանձին էլեկտրահաղորդման գծի հենարանը, այլ ոչ թե ենթակայանը, ինչպես ի սկզբանե հաղորդվում էր։ Դա հանգեցրել է Բրանդենբուրգի Օդեր-Սպրե շրջանի համայնքներում և էլեկտրամոբիլներ արտադրող Tesla-ի մոտակա գործարանում էլեկտրաէներգիայի անջատումների:

Նահանգի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը հայտարարել է, որ տեղի է ունեցել «նենգ հարձակում» էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքի վրա։ Հազարավոր մարդիկ վտանգի տակ են հայտնվել, ընդգծել է պաշտոնյան։

Միջադեպը կարող է կապված լինել բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիաների հետ. անցած շաբաթ նրանք ճամբար են հիմնել գործարանի հարևանությամբ գտնվող անտառում և «Կանգնեցնե՛լ Tesla-ին» կարգախոսով բողոքում են արտադրության ընդլայնման դեմ, որը կարող է հանգեցնել ծառահատման։