Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոցի տնօրենը արձակուրդում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցվել Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոցին առնչվող երկու քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանին քաղաքապետի կարգադրությամբ տրվել է չվճարվող արձակուրդ՝ պարտականությունների կատարումը վերապահելով ուսումնական գծով տեղակալին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոցում լարված մթնոլորտ էր․ աշակերտները դասադուլ էին իրականացնում, ծնողները՝ բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները դժգոհում էին այն մեթոդներից, որոնցով տնօրենը շուրջ 1.5 տարի ղեկավարում է դպրոցը: Դպրոցի տնօրենի երեք տեղակալները ներկայացրել էին դիմում՝ տնօրենի տեղակալի իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ փոխտնօրենների դիմումների քննարկման նպատակով հրավիրված մանկավարժական խորհրդի նիստից առաջ Երևանի քաղաքապետարան են հրավիրվել դպրոցի տնօրենի տեղակալները, քննարկվել են դիմում ներկայացնելու պատճառները, նրանց հուզող խնդիրները, իրավիճակի հաղթահարման տարբերակները:

«Անընդունելի համարելով ուսումնական բնականոն գործընթացի խաթարումը, աշակերտներին նշյալ տարաձայնություններին մասնակից դարձնելը, կրթության իրավունքի ոտնահարումը՝ դպրոցի տօրենի և տնօրենի տեղակալների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բոլոր ջանքերն ուղղելու լարվածության մթնոլորտի մեղմմանը, ուսումնական բնականոն գործունեության վերականգնմանը, ապա միայն անդրադառնալ բարձրաձայնված խնդիրների լուծմանը»,- նշեցին քաղաքապետարանից:

Անի Թամրազյան