«Քանդեցին, սենց կեղտաբուն դարձավ, մնաց»․ աղբով լի հսկայական փոս՝ Գայի պողոտայի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Կենցաղային աղբ, ծառերի չորացած ճյուղեր, առնետներ․ տարիներ շարունակ Նոր Նորքի Գայի պողոտայի այգին անմխիթար վիճակում է գտնվում, որտեղ հսկայական փոս է փորվել և աղբանոցի վերածվել։ Փոսի մոտով անցնելիս քաղաքացիներից ոմանք կես կատակ-կես լուրջ ասում են՝ ինչքան մենք կանք, այնքան էլ այս փոսը։

Ուշագրավ է, որ փոսը Նոր Նորք վարչական շրջանի շենքից ոչ հեռու է՝ դիմացի այգում։  Բացի աղբից՝ փոսը լցված է չորացած ճյուղերով, որոնք այստեղ են տեղափոխվել ծառերի էտից հետո։

Վարչական շրջանի կոմունալի տնտեսության բաժնի պետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ տարածքը տարիներով սեփականաշնորհված է, իսկ սեփականատերը փորձել է այստեղ ինչ-որ շինություն կառուցել և ապօրինի հիմք է փորել։

Հարցին՝ արդյո՞ք քաղաքապետարանը չի կարող պարտադրել սեփականատիրոջը փոսը հողով լցնել կամ հենց համայնքը կազմակերպի հողալցման աշխատանքները, Մարտիրոսյանը պատասխանեց, որ համայնքը մեծ գումար է ծախսելու հողալցման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ սեփականատիրոջը, ըստ պաշտոնյայի, երևի չեն կարողացել պարտադրել։

Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու տարիներով աղբանոցի վերածված փոսի խնդիրը․ մեր ահազանգից հետո վարչական շրջանի կոմունալի տնտեսության բաժնի պետն ասաց՝ աշխատակիցներ կմոտենան և կմաքրեն տարածքը։ Ստացվում է՝ ոչ մի երաշխիք չկա, որ կարճ ժամանակ անց այն նորից չի վերածվի աղբանոցի և առնետների որջի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան