ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները․ ՍԱՏՄ-ն՝ «Մաքս Ֆիշ» -ի ձկնկիթի հետ կապված խնդրի մասին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (այսուհետ՝ Ռոսսելխոզնադզոր) ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Ըստ նրա՝ սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է:

«Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»»,-պարզաբանել են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:

Հարությունյանի խոսքով՝ տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ըստ ՍԱՏՄ-ի՝ «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել:

Նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին։ Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված ձկնկիթի մատակարարումները: Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Հավելենք, որ Factor.am-ն այսօր զրուցել էր նաև «Մաքս Ֆիշ» ընկերության ներկայացուցչի հետ։
Ընկերությունից պարզաբանել էին, որ իրենց համար դեռ պարզ չէ՝ արգելքը վերաբերում է միայն ձկնկիթին, թե նաև ձուկ չեն կարող արտահանել։
«Մաքս Ֆիշ»-ից նաև նշել էին, որ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, բայց մինչ այդ ընկերության ներկայացուցիչը շեշտեց, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ են տեսնում:

«Ուրիշ հարց չկա, զուտ երկրների՝ Հայաստան- Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրներն են, քանի որ այլ մթերքների դեպքում էլ եղան՝ կաթնամթերքի, «Ջերմուկ»-ի»,- նկատել էր մեր զրուցակիցը։