Ավազակային հարձակման փորձ Արշակունյաց պողոտայի բենզալցակայաններից մեկում․ աշխատակիցը հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԲԿ

Լուրեր

08.07.2026 | 12:46
Ալի Խամենիի մարմինն Իրաքում է․ հազարավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության երթին
08.07.2026 | 12:39
«Ռեալից» հեռացած Ալվարո Արբելոան նոր թիմ ունի
08.07.2026 | 12:28
Կիևում և Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան, տուժել է ավելի քան 20 մարդ
08.07.2026 | 12:21
Ծառուկյանի բենզալցակայանում ստուգումներ են․ ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառվել է շուրջ 500 մլն դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 12:10
ՀԷՑ-ի վարկից շուրջ 50 մլն դոլար մարվել է // Որոշ շրջաններում հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 11:59
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ
08.07.2026 | 11:49
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում առաջին անգամ կիրառվում է կամուրջների հեծանների մոնտաժման նոր տեխնոլոգիա
08.07.2026 | 11:42
Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ առավոտյան վազքի է դուրս եկել Անկարայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 11:33
Չարենցավանի դատարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
08.07.2026 | 11:31
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովի և Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարաններին, Վորոնեժում՝ ռազմական օդանավակայանի
08.07.2026 | 11:20
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:09
Դատախազությունը պահանջում է ՀՀ-ին վերադարձնել Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի տիրապետության տակ գտնվող հողատարածքը, բնակելի տները և նավակայանը
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
Բոլորը

Մարտի 2-ին՝ ժամը 05:00-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում հրազենից կրակելու հետևանքով «ձախ սրունքի հրազենի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54 ամյա մի բնակիչ․ տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ժամը 05:15-ին նաև «Էրեբունի» ԲԿ-ից է ստացվել ահազանգ, որ վերոնշյալ հասցեից գլխի վնասվածքով իրենց է դիմել Երևան քաղաքի 54-ամյա մեկ այլ քաղաքացի։

Դեպքի առթիվ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (զենքի գործադրմամբ խմբի կազմում ավազակություն կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնել է քրեական վարույթ:

Վերոնշյալ երկու անձինք ճանաչվել են տուժող ու հարցաքննվել։

Վերջիններիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները։ Հարցաքննվել են նաև մի շարք անձինք։

Իրականացված քննչական և վարութային առաջնային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք բժշկական դիմակներով զինված մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակ։

Հանդիպելով աշխատակիցների դիմադրությանը՝ նրանք մեկ անգամ զենքի բռնակով հարվածել են նրանցից մեկի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք և երկու անգամ էլ քննությամբ դեռևս չպարզված հրազենից կրակոց են արձակել, որից մեկը դիպել է մյուս աշխատակցի ձախ ոտքի հատվածին, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային վիրավորում։

Սակայն նշված երկու անհայտ անձիք իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել և դիմել են փախուստի։

Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու, քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու վերաբերյալ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: