Անգործունակ ճանաչված անձանց՝ արդարադատության մատչելիության իրավունքի վերանայում և կատարելագործում է նախատեսվում

Լուրեր

14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ․գործողությունների ծրագրով նախատեսվում է անգործունակ ճանաչված անձանց՝ արդարադատության մատչելիության իրավունքին առնչվող իրավակարգավորումների վերանայում և կատարելագործում։ Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հկ նախագահ Արթուր Սաքունցին։

Հանդիպումը նվիրված է եղել հասարակական կազմակերպությունների և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ հնարավոր համագործակցության քննարկմանը՝ ուղղված հոգեկան առողջության ոլորտում օրենսդրության և պրակտիկայի կատարելագործմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, ծրագրի համակարգող Դավիթ Աղաբեկյանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հկ նախագահ Մուշեղ Հովսեփյանը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Արդարադատության նախարարության հետ տարբեր ուղղություններով տարվող արդյունավետ աշխատանքի համար։ Անդրադառնալով հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռի կատարման շրջանակներում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ իրականացվելիք միջոցառումներին՝ կապված անգործունակության և սահմանափակ գործունակության ինստիտուտների լավարկման հետ։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ․գործողությունների ծրագրով նախատեսվում է անգործունակ ճանաչված անձանց՝ արդարադատության մատչելիության իրավունքին առնչվող իրավակարգավորումների վերանայում և կատարելագործում։

Կարեն Կարապետյանն ընդգծել է հասարակական կազմակերպությունների փորձագիտական ներուժի կարևորությունն, ինչպես օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման, այնպես էլ դատավորների և դատահոգեբուժական փորձագետների վերապատրաստումների անցկացման համար Կառավարությանն աջակցություն տրամադրելու տեսանկյունից։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանն անդրադարձել է անգործունակության ինստիտուտի լավարկման նպատակով նախատեսվող նախաձեռնություններին և շեշտել այս գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ երկխոսության կարևորությունը։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին՝ ընդգծելով Արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակը և ներկայացրել իրականացվող ծրագրի առանցքային կետերն ու նախատեսվող հիմնական միջոցառումները։

Հանդիպման ավարտին ծրագրի շրջանակներում համագործակցության կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախանշվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը»։