36 միլիոն դրամ՝ Բանակի օրվա միջոցառման համար

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական միջացառում։ Ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, զինծառայողներ, գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչ Պաշտպանության նախարարությունը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այդ միջոցառման համար հարկատուների գրպանից ծախսվել է 36.291.366 ՀՀ դրամ։ Տոնական միջոցառմանը ներկա է եղել 2030 անձ։

«Ծախսը ներառել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի, ճեմասրահի, այլ տարածքների վարձակալություն, 12 տարբեր չափսերի ցուցապաստառների տպագրություն և տեղադրում, հրավիրատոմսերի, ծրարների, կրծքանշանների տպագրություն, ինչպես նաև համերգային մասի ապահովում՝ LED էկրան բեմի հատվածում, ձայնային և լուսային սարքավորումներ, հաղորդավարներ, մենակատարներ, ռեժիսոր և ռեժիսորի օգնական, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, հյուրասիրություն, երգերի գործիքավորում, հյուրընկալների ծառայություն և այլն»,- նշված է ՊՆ գրավոր պատասխանում։

Ի դեպ, այս տեղեկատվության տրամադրման համար Պաշտպանության նախարարությանը 30 օր ժամանակ է անհրաժեշտ եղել։

Միջոցառումը վարել են Գոհար Գասպարյանն ու Արման Մարգարյանը։ Թե որքան են վարձատրվել հաղորդավարները, ՊՆ-ից չեն հայտնել։ Մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ նրանց հետ պայմանագիրը կնքել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն։

Արփի Հակոբյան