Դավիթ Բալայանը պնդում է`ոչ թե ինքը չի ընտրվել, այլ ՍԴ դատավորի ընտրությունը չի կայացել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ազգային ժողովի երեկվա նիստին, որի ընթացքում քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, գրանցվել էր 70 պատգամավոր, մինչդեռ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության վերաբերյալ գաղտնի քվեարկությանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չէր մասնակցել, բոյկոտել էր։ Ընտրությանը մասնակցեցին միայն ընդդիմության ներկայացուցիչները՝ 32 պատգամավոր, որոնք բոլորը կողմ էին քվերակել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանին։

Այն բանից հետո, երբ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց քվեարկության արդյունքները, նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշեց՝ այսպիսով՝ որոշումը չի ընդունվել՝ նկատի ունենալով, որ Դավիթ Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր։

Բալայանը, սակայն, համաձայն չէ, որ ինքը համարվում է չընտրված, պնդում է, որ ՍԴ դատավորի ընտրությունն է համարվում չկայացած։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 141-րդ հոդվածով, որի 7-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Ազգային ժողովն այժմ ունի 107 պատգամավոր, ուստի Սահմանադրական դատարանի դատավորն, ըստ ԱԺ կանոնակարգի, ընտրվում է, առնվազն 65 պատգամավորի ձայնով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չի մասնակցել քվեարկության, ինչի հետևանքով, փաստացի, ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը նվազագույնը 65 անձ չի մասնակցել, իսկ բոլոր այն պատգամավորները, որոնք մասնակցել են, կողմ են քվեարկել Դավիթ Բալայանի թեկնածությանը։

«Եթե առնվազն 65 պատգամավոր չի մասնակցել քվերակությանը, նշանակում է ընտրությունը չի կայացել։ Փաստացի, ՍԴ դատավորի ընտրության հարցն Ազգային ժողովում լուծում չի ստացել։ Նույն բանն է, որ դատավորը գործը քննի ու որոշում չկայացնի կամ Վերաքննիչ դատարանը 3 հոգանոց կազմով քննի գործը, բայց նրանցից մեկը խորհրդակցական սենյակում որոշման կայացմանը չմասնակցի։ Իրավական առումով սա դիլեմա է, որը լուծում չունի»,- մեզ հետ զրույցում դիրքորոշում հայտնեց Դավիթ Բալայանը։

Ըստ դատավորի՝ ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկության արդյունքում պետք է արձանագրություն կազմվի այն մասին, որ թեկնածուն կա՛մ ընտրվել է, կա՛մ ոչ, բայց այն դեպքում, երբ բավարար թվով պատգամավոր չի մասնակցել քվերարկության, արձանագրության մեջ այս երկու նշումներից և ոչ մեկը չի կարող կատարվել։

Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով գաղտնի քվեարկությանը բավարար թվով պատգամավորներ չմասնակցելու դեպքում նոր քվեարկության կարգ չի սահմանվում, իսկ ՍԴ դատավորի ընտրության վերաբերյալ միակ կարգավորումը վերը նշված 141-րդ հոդվածն է, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը որպես ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավորների կողմից՝ Դատավորների ընդհանուր ժողովում։
Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորի կազմով, և եթե նկատի ունենանք, որ ՍԴ դատավորն ընտրվում է ԱԺ 107 պատգամավորից առնվազն 65-ի ձայնով, ապա ստացվում է, որ ՔՊ-ն կարող է ամբողջ կազմով չներկայանալու միջոցով բոյկոտել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավորի ցանկացած թեկնածուի քվեարկությունը։

Արաքս Մամուլյան