Գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող 2 ընկերություններ տուգանվել են

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող 2 ընկերություններ`«Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ»-ը և «Ապեքս Թրեյդինգ»-ը, տուգանվել են 1 մլն 800 հազար դրամով՝ չհայտարարագրած համակենտրոնացման համար, յուրաքանչյուրը՝ 900 հազարական դրամ։

Ի՞նչ է համակենտրոնացումը

Տնտեսավարող սուբյեկտների միացումը, միաձուլումը, տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի 20 տոկոս կամ ավելի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա։

«Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ» ընկերությունը, ըստ e-registr.am-ի տվյալների, պատկանում է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին։

«Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին և հոլդինգ ընկերությունների գործունեության, ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեություն է իրականացնում։

«Ապեքս Թրեյդինգ» ընկերության գործունեության ոլորտն է ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրը՝ տղամարդու և կանացի հագուստի և կոշիկների, ինչպես նաև դրանց հումքի մեծածախ ու մանրածախ վաճառքը:

Ի՞նչ է տեղի ունեցել 

«Ապեքս Թրեյդինգ» ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Հրաչ Իսկանդարյանը 2023 թվականի դեկտեմբերի 28-ից  հանդիսացել է «Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ» ընկերության ծրագրերի մոնիտորինգի պատասխանատուն:

Աշխատակիցը «Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ» ընկերության հանձնարարությամբ հիմնադրել է «Ապեքս Թրեյդինգ» ընկերությունը և մինչ օրս այդ ընկերության տնօրենն է:

Նա կազմակերպել է նոր ընկերության՝ «Ապեքս Թրեյդինգ»-ի հիմնադրման գործընթացը 2023 թվականի ապրիլի 26-ին, որից հետո այդ նոր հիմնադրված ընկերության X տոկոս փայաբաժինը 2023 թվականի մայիսի 11-ին ձեռք է բերել «Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգս» ընկերությունը:

Միաժամանակ, նշվել է, որ գործընթացը սխալ կազմակերպելու հետևանքով թյուրիմացաբար համակենտրոնացման գնահատման դիմում Մրցակցության պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել:

Ընկերությունները հունվարի 11-ին իրենք են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, ընդունել իրավախախտում կատարելու փաստն ու խնդրել արագացված վարույթ կիրառել։

ՄՊՀ-ն ընկերություններից յուրաքանչյուրին տուգանել է 900 հազարական դրամով։ 

Անժելա Պողոսյան