«Պիտի մեր երեխեքին հավաքենք ու դուրս գանք»․ Նաիրի Զարյանի անվան 130 դպրոցում իրավիճակը լարված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
Բոլորը

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտներից շատերն այսօր դասերին չէին մասնակցում․ պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հեռացումը։ Երեխաների ծնողներն էլ դպրոցի շենքի դիմաց բողոքի ակցիա էին նախաձեռնել։ Ըստ նրանց՝ ուսուցիչներից շատերը տնօրենի պատճառով ազատման դիմում են գրում և հեռանում։

Ծնողները դպրոցի բակում նաև ստորագրահավաք էին կազմակերպել տնօրենի հեռացման պահանջով, որի արդյունքները պատրաստվում են փոխանցել ԿԳՄՍ նախարարություն ու Երևանի քաղաքապետարան։

Դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ դպրոցի ներսում կան որոշ տարաձայնություններ, սակայն պնդեց՝ ներքին հարցեր են, իսկ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ չկան։ Անդրադառնալով փոխտնօրենների ազատման թեմային՝ պարզաբանեց՝ նրանք ազատման դիմում չեն գրել, պարզապես ցանկանում են հրաժարվել փոխտնօրենի պարտականություններից։

Հովսեփյանը վստահեցնում է՝ փոխտնօրենների աշխատանքը դպրոցում շարունակվելու է, նրանք մնալու են որպես ուսուցիչ և դասղեկ։ Փոխտնօրեններին հանդիպել, սակայն, չստացվեց․ նրանց աշխատասենյակի դուռը փակ էր, իսկ հեռախոսազանգերին էլ չէին պատասխանում։

Ակցիայի ժամանակ դպրոց էին այցելել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ու նրա տեղակալ Ելենա Հարությունյանը։ Դպրոցի բակում մեկնաբանություն տալ չցանկացան, ավելի ուշ վարչության պետի տեղակալը Factor TV-ին այցից մանրամասներ ներկայացրեց։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալի խոսքով՝ փոխտնօրենի պարտականություններից ազատման դիմումներն անցած շաբաթ են ստացել։ Այս օրերին վարչությունը նաև անանուն բողոքներ է ստացել ուսուցչական կազմի անդամների հեռացման և դպրոցում չարաշահումների առկայության մասով։ Հարությունյանի խոսքով՝ Կրթության տեսչական մարմինը մի քանի օր առաջ դպրոցում է եղել և համապատասխան ուսումնասիրություններ իրականացրել, որոնց արդյունքներն առաջիկայում քաղաքապետարան կներկայացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան