Էրդողանի կուսակցության թեկնածուները, չնայած Իսրայելի դեմ մեղադրանքներին, աշխատում են իսրայելական ընկերության հետ

Լուրեր

23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քաղաքապետի մի շարք թեկնածուներ, այդ թվում՝ խոշոր քաղաքներից, ինչպիսիք են Ստամբուլը և Անկարան, համագործակցում են իսրայելական մեդիա ընկերության հետ՝ իրենց քաղաքական քարոզարշավն առցանց գովազդելու համար, գրում է Turkish Minute-ը։

Ստամբուլի քաղաքապետի ԱԶԿ-ի թեկնածու Մուրադ Քուրումը և Անկարայի քաղաքապետի թեկնածու Թուրգութ Ալթինոքը շատերի հետ օգտվում են Թել Ավիվում գործող Total Media Solutions-ի ծառայություններից՝ թվային գովազդի համար:

Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ԱԶԿ ղեկավար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի վերադարձնել մեծ քաղաքներն իր կուսակցության վերահսկողությանը, որտեղ նրա թիմակիցները պարտվել են ընդդիմությանը 2019 թվականի ընտրություններում։

Ստամբուլում կատաղի մրցակցություն է ընթանում Քուրումի և ընդդիմադիր գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի միջև։

Քուրումը փորձում է ընտրողներին գրավել թվային քարոզարշավով՝ բացի նախընտրական հանրահավաքներ անցկացնելուց: Քաղաքի համար նրա նախընտրական խոստումների մասին կարճ տեսանյութեր են ցուցադրվում նրա YouTube-յան ալիքում։ Քուրումի ալիքը ցույց է տալիս, որ գովազդատուն Total Media-ն է։

Ըստ թուրքական առևտրի ռեգիստրի տեղեկագրի՝ իսրայելական ընկերությունը գրանցվել է Թուրքիայում 2021 թվականի ապրիլին և գրասենյակներ ունի Ստամբուլի Շիշլի թաղամասում։ Իսրայելի քաղաքացի Սիվան Թաֆլանը հանդես է գալիս որպես ընկերության ներկայացուցիչ, որը, ըստ նրա LinkedIn-ի օգտահաշվի տվյալների, հանդիսանում է արտադրանքի մենեջերն ու Google Publishers Products-ի ղեկավարը Total Media Ltd-ում:

ԱԶԿ-ի քաղաքապետի թեկնածուների որոշումը՝ համագործակցել իսրայելական մեդիա ընկերության հետ, հակասում է կուսակցության ու երկրի ղեկավարության խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը:

Թեկնածուների իսրայելական մեդիա ընկերության հետ համագործակցությունը հանգեցրել է ԱԶԿ-ի հակաիսրայելական դիսկուրսում կեղծավորության մասին պնդումների՝ հաշվի առնելով, որ կառավարամետ շրջանակները խրախուսում են բոյկոտել իսրայելական կամ իսրայելամետ ընկերությունները։

Հոկտեմբերի 7-ից սկսված Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին՝ Թուրքիայի ղեկավարությունը Թել Ավիվի հասցեին շարունակում է մեղադրանքներ հնչեցնել։ Մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար տարբեր մեղադրանքներ է հնչեցնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմի հասցեին՝ նրան նույնիսկ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։Ավելի վաղ էլ նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն», իսկ Նեթանյահուին՝ «Գազայի դահիճ»։

Չնայած այս ամենին՝ Թուրքիան շարունակում է նաև առևտրատնտեսական ակտիվ գործակցությունը Իսրայելի հետ։ Մամուլի վերջին բացահայտումները ցույց են տալիս, որ որոշ ընկերություններ, որոնք հայտնի են Էրդողանի և նրա ընտանիքի հետ սերտ կապերով, շարունակում են բիզնես վարել Իսրայելի հետ։

Էմմա Չոբանյան