Սևանա լճում կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ավարտվել է 2023թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ ևս 5 մեղադրյալի մասով․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց և հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկորսների հետ, տեղեկանալով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ջրային պարեկների՝ դեկտեմբերի 19-ին՝ Սևանա լիճ նախատեսված շրջայցի և այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:

Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանաջելով լճից դուրս չբերել իրենց ձկորսական ցանցերն ու այլ պարագաները:

Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝ ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:

Չբավարարվելով կատարածով, ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկ»-ի նավի հետևից կապված շուրջ 6.7մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:

Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ վերոնշյալ 5 անձանցից 4-ը, բարձրացել են «Սևան» ազգային պարկ»-ի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝ նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝ 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, ավարտվել էր նաև Գեղարքունիքի մարզի ևս մեկ՝ 27-ամյա բնակչի վերաբերյալ քրեական վարույթը։ Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ Սևանա լճում կատարված վերոնշյալ միջադեպից հետո, երբ Ոստիկանության ծառայողները սկսել էին իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու ուղղությամբ, քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, 27–ամյա երիտասարդը դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր էր ընկել, իսկ 27-ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, դանակով հարվածել էր վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։

27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և վերջինս կալանավորվել էր։ Նրա վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել էին դատարան։