Աշոտ Փաշինյանի և Լևոն Քոչարյանի գործով մեղադրողը նույն անձն է. դատարանը մերժեց նրան վարույթից հեռացնելու միջնորդությունը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով նախնական դատալսումները:

Մեղադրյալների ինքնությունները ճշտելիս Լևոն Քոչարյանը նշեց, որ նախկինում դատված չի եղել, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է, կալանքի ժամկետը երկարացվել է, այնուհետև ազատ է արձակվել պատգամավոր դառնալուց հետո` ՍԴ որոշման ուժով:

«Ապա ափալ-թափալ կանչել են Քննչական կոմիտե` խափանման միջոց կիրառելու համար»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Գործով մյուս մեղադրյալ Սերգեյ Ասատուրովը գործով արգելանքի տակ չի գտնվել, դատարանին հայտնեց, որ միայն նախաքննության ավարտին իրեն կանչել են, մեղադրանք ներկայացրել ու խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

Դատավարության մասնակիցները դատավոր Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրին, Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը նախքան ինքնաբացարկի հարցին անդրադառնալը դատավորից ճշտեց` գործը նրան էլեկտրոնային եղանակո՞վ, թե՞ ձեռքով, այսինքն` դատարանի նախագահի կողմից է մակագրվել, ինչին ի պատասխան Կարեն Ֆարխոյանն ասաց, որ գործը էլեկտրոնային եղանակով է մակագրվել իրեն: Արամ Վարդևանյանը հայտնեց, որ այս պահին ինքնաբացարկի միջնորդություն չունի` միաժամանակ հիշելով նախաքննության ընթացքում Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդության քննությունը և հիշեցնելով, որ Լևոն Քոչարյանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը եղել է Լևոն Քոչարյանի հակառակ բևեռում գտնվող քաղաքական ուժի ցուցակով պատգամավորի թեկնածու և Լևոն Քոչարյանի հոր` Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քաղաքական հայտարարություններ է արել:

«Դատավոր Կարեն Ֆարխոյանը, ամեն դեպքում, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, պատգամավորի թեկնածու չի եղել»,- ասաց Արամ Վարդևանյանը` ըստ էության ցանկանալով շեշտադրել, որ Լևոն Քոչարյանին նախաքննության ընթացքում կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի դեպքում ակնհայտ ինքնաբացարկի հիմքեր են եղել, սակայն վերջինն ինքնաբացարկ չի հայտնել և կալանավորել է նրան:

Դատարանն անցավ հաջորդ փուլին` դատավարության մասնակիցներին վարույթից հեռացնելու հարցի քննարկմանը:

Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ այս հարցին անդրադառնալուց առաջ հարց ունի մեղադրող Արթուր Դանիելյանին, և հարցրեց` մեղադրողն ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ:

Արթուր Դանիելյանն ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում հարց ու պատասխանի ընթացակարգ և որ չի պատասխանելու հարցերին:

«Այս պատասխանն իմ մոտ էլ ավելի մեծացրեց համոզմունքը, որ ինքնաբացարկի միջնորդությունը պետք է ներկայացնել»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Վերջինս մամուլի հրապարակումներից մեկը ցուցադրելով` ասաց որ դրանում նշվում է, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը և Աշոտ Փաշինյանը մտերմիկ զրուցում են և որպես հավաստիացում ներկայացվեցին կադրեր Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստին Փաշինյանի և մեղադրող Արթուր Դանիելյանի զրույցից:

Ապա Կոչուբաևը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ և՛ Աշոտ Փաշինյանի, և՛ Լևոն Քոչարյանի գործով մեղադրող ընտրվեց նույն անձը` Արթուր Դանիելյանը:

Պաշտպան Արամ Վարդևանյանը մեղադրողին վարույթից հեռացնելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս կրկին հիշեց Լևոն Քոչարյանի կալանքի նիստերը և նշեց, որ նրա կալանքի ժամկետը երկարացվելու նիստին մեղադրող Արթուր Դանիելյանն այն ժամանակ որպես հսկող դատախազ մասնակցում էր և փորձում համոզել, որ եթե Լևոն Քոչարյանը չլինի կալանավորված, գործը դատարան չի հասնի, այսինքն` նա ազատության մեջ գտնվելով` կազդի գործով վկաների վրա: Սա այն դեպքում, երբ գործով վկաները ոստիկաններ էին:

«Իմանալով որ Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը պիտի այդ նույն օրը Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով որոշումը` հրապարակի, դատախազը դիրքորոշում հայտնեց, որ նույնիսկ այդ որոշյանը չի կարելի սպասել»,- ասաց Արամ Վարդևանյանը` ընդգծելով, որ այս գործով վկաներից մեկը բարձրաստիճան ոստիկան Հայկազ Ջոմարդյանն է:

«Այսինքն` Լևոնը գնալու էր Հայկազ Ջոմարդյանին խոչընդոտե՞ր»,- ասաց Արամ Վարդևանյանը: Ի վերջո, ըստ Արամ Վարդևանյանի, մեղադրող Արթուր Դանիելյանը ստացել է իր համար ցանկալի դատական ակտը, այն է` Լևոն Քոչարյանի կալանքը, սակայն դրանից հետո ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվել այնքան ժամանակ, մինչև Քոչարյանն ազատ է արձակվել:

«Լևոն Քոչարյանը նոյեմբորի 6-ին դուրս է գալիս, հետո ինտենսիվ գործողություններ են կատարում»,- դիտարկեց Արամ Վարդևանյանը:

Ըստ պաշտպանի՝ Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություններում որպես կալանքի հիմք չի նշվել, որ առկա է փախուստի ռիսկ, բայց երբ ազատ արձակվելուց հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, քննիչը որպես հիմք նշել է նաև փախուստի ռիսկը, սակայն դատախազը, որը նախկինում փախուստի ռիսկ չէր տեսնում, չի վերացրել քննիչի այս որոշումը:

Լևոն Քոչարյանը մեղադրողին վարույթից հեռացնելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս հակիրճ խոսեց` նշելով, որ բոլորին հասկանալի է, թե ինչ է կատարվում:

Մեղադրյակ Ասատուրովը նշեց որ դեպքի վերաբերյալ առկա է տեսագրություն:

«Եթե փաստացի չկա արարքը, որը նկարագրված է, ո՞նց կարող են մարդուն մեղադրել»,- հարց բարձրացրեց նա:

«Ես Արցախը հանձնվելուց մեկ օր շուտ իմ խաղաղ անհնազանդությունն եմ հայտնել: Ես հպարտ եմ, որ այս գործի շրջանակներում հայտնվել եմ մեղադրյալի աթոռին: Միանում եմ բացարկին»,- ասաց Ասատուրովը:

Մեղադրող Արթուր Դանիելյանը, անդրադառնալով Աշոտ Փաշինյանի և իր զրույցի հանգամանքին` հարցրեց` «Ո՞նց եք գնահատում մտերմիկ զրույցը», ապա պնդեց, որ առկա չի եղել մտերմիկ զրույց, Աշոտ Փաշինյանը տուժող է եղել այն գործով, որի դատական նիստերի ընթացքում տեսանկարահանվել է նրանց զրույցը և հիշեցրեց, որ այդ գործով Աշոտ Փաշինյանը տուժող էր, այսինքն` դատախազի հետ մեղադրանքի կողմում գտնվող անձ: Անդրադառնալով Լևոն Քոչարյանի կալանքի գործին իր մասնակցության հարցին` նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը իրավունք է վերապահվում կալանքի միջնորդության քննությանը մասնակցել, հետևաբար՝ դա ինքնաբացարկի հիմք չէ իրեն:

«Ես դա չէի ասում»,- տեղից ասաց Արամ Վարդևանյանը: Նիստին ներկա տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը նշեց, որ ինքը ոչ մեկին չի ծեծել:

Դատարանը մերժեց մեղադրող Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը։

 

Արաքս Մամուլյան