Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ

Լուրեր

08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 18:02
ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը
08.07.2026 | 18:00
Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»
08.07.2026 | 17:51
Նազիկ Ավդալյան. «Իմ մարդկային աջակցությունն եմ արտահայտում Գագիկ Ծառուկյանին»
08.07.2026 | 17:46
Նարեկ Կարապետյանին մեղադրանք կներկայացվի՞․ Դատախազությունը չի պարզաբանում՝ ինչու էր դիմել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
08.07.2026 | 17:35
Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. ՔԿ
08.07.2026 | 17:22
Դադարեցվել է Հունան Պողոսյանի հորը՝ Արարատի քաղաքային զբոսայգում տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը
08.07.2026 | 17:11
Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել ցորենի մշակությունը՝ չնայած Պապոյանի նախկին հայտարարությանը, թե դրա արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ
08.07.2026 | 16:59
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը
08.07.2026 | 16:50
ԿԳՄՍՆ-ն Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում է նախաձեռնում
08.07.2026 | 16:38
Խորվաթիայի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից
08.07.2026 | 16:29
«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին
08.07.2026 | 16:18
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ-ի փոխնախագահ
08.07.2026 | 16:06
Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցն Իսրայել՝ ԱՄՆ-Իրան վերջին լարվածության ֆոնին
08.07.2026 | 15:53
Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, ոչ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները և խախտելով դատախազի վարքագծի կանոնները, քրեական գործով նշանակված երեք դատական նիստերին չի մասնակցել՝ առանց հարգելի պատճառի, իսկ մեկ դատական նիստի՝ հարգելի պատճառով:

Կարգապահական վարույթի արդյունքները 2024 թվականի փետրվարի 16-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 22-ի հրամանով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: