Լոնդոնի քաղաքապետն առաջարկել է բռնագրավել ռուս օլիգարխների անշարժ գույքը

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն առաջարկել է բռնագրավել ռուս օլիգարխներին և կոռումպացված պաշտոնյաներին պատկանող անշարժ գույքը, վաճառել և կառուցել տներ աղքատների, այդ թվում՝ ուկրաինացի փախստականների համար։ Այս մասին հայտնում է LBC ռադիոկայանը։

Խմբագիրները մեջբերում են նամակը, որն ուղարկվել է Խանի կողմից Մեծ Բրիտանիայի բնակարանների նախարար Մայքլ Գովին։ Խանը նշում է, որ 2022 թվականին Լոնդոնում կոռուպցիայի մեջ ներգրավված ռուսների անշարժ գույքի արժեքը Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից գնահատվել է 1,1 միլիարդ ֆունտ (1,4 միլիարդ դոլար): Այս գումարով հնարավոր կլինի ավելի քան չորս հազար տուն կառուցել ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար, հաշվարկել է Լոնդոնի քաղաքապետարանը։

«Նախարարները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն Պուտինի գործընկերների կողմից գնված գույքը բռնագրավելու համար, որպեսզի մենք կարողանանք ստացված եկամուտն օգտագործել ի շահ կարիքավորների»,- ասվում է Խանի հայտարարության մեջ:

Նամակն ուղարկվել է Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի հաջորդ օրը։ Ռուսական որոշ ակտիվներ պահվում են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։

Կառուցված տների մի մասում, ըստ Խանի, կարող էին բնակվել ուկրաինացի փախստականները։ Նա նաև կոչ է արել վերսկսել ուկրաինացի փախստականների ընտանիքների համար կառավարության աջակցության ծրագիրը, որը փակվել էր փետրվարին, որպեսզի նրանք օրինական կերպով կարողանան տեղափոխվել իրենց հարազատների մոտ՝ աշխատելու և սովորելու իրավունքով։