4000 հուշարձան`տոտալ ոչնչացման վտանգի տակ. Ադրբեջանը սրբում է հայկական հետքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

4 հազարից ավելի հայկական պատմամշակութային հուշարձան Արցախում գտնվում է տոտալ ոչնչացման վտանգի ներքո։ Դրանց թվում են եկեղեցիներ, խաչքարեր, դամբարանադաշտեր, պատմական գերեզմանոցներ, կամուրջներ։ Մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը, որն, ի դեպ, օրեր առաջ ելույթ ունեցավ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, Արցախին նվիրված համաժողովում, ահազանգում է, որ Ադրբեջանն ուղղակի սրբում է հայկական հետքը։ «Հատկապես ծանր է պատմական, միջնադարյան հուշարձանների վիճակը, վերջերս Շուշիում ոչնչացվեցին 5-17-րդ դարերի հուշարձաններ, պատմական գերեզմանոցների տապանաքարեր: Ադրբեջանը ոչնչացնում է ամբողջական գերեզմանոցներ ու թաղամասեր»,-ասում է նա:

Factor TV-ն հավաքագրել է Ադրբեջանի կողմից Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ վնասման ամենաթարմ դեպքերը։

Այսպիսով՝ բոլորովին վերջերս ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ դարձան Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները։ Եկեղեցու տարածքում սկսվել են շինարարական աշխատանքներ․ հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները:

Այս տարվա փետրվարի սկզբին ոչնչացվել է Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հուշաքարը։ Ադրբեջանը ոչնչացրել է նաև Ստեփանակերտի Վերին զբոսայգում ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը։

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը՝ վանդալիզմի նմանօրինակ դեպքերը կանխելու և միջազգային հանրությանը տեղի ունեցածի մասին իրազեկելու ուղղությամբ։ «Դեռևս 2020-ի դեկտեմբերից տարբեր դիմումներ, նամակներ, ցանկեր են ուղարկվել համապատասխան կառույցներ, հանդիպումներ են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ, բայց նրանց կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել»,-շեշտում է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Մշակութային ժառանգության փորձագետները վստահ են՝ հարկավոր է ակտիվացնել հայկական կողմի հայցադիմումները Հաագայի դատարանում, առավել ակտիվ աշխատանքներ տանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, որպեսզի վերջինիս այցը տարածաշրջան Ադրբեջանի կողմից որևէ կերպ չխոչընդոտվի։

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան