Բայրամովը հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած բանակցություններում ընդմիջմանը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը շարունակվել է։ Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկայում նախատեսվում է բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել է Բայրամովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հանդիպում էին ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ։

Ավելի ուշ Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։

«Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր՝ արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում, նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եվ, ըստ էության, հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։