Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից։ Այս մասին տեղեկացնում են Մարմնամարզության ֆեդերացիայից։
Մարզիկը վաստակել է 15.000 միավոր։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Հիշեցնենք, որ երեկ Վահագն Դավթյանը դարձել է Աշխարհի գավաթի օղակների բրոնզե մեդալակիր։
Արթուր Դավթյանի ելույթը՝ այստեղ։