Շատիվանք վանական համալիր նախատեսվում է վերականգնել առաջիկա 4 տարիների ընթացքում

Լուրեր

22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Առաջին կանգառը Եղեգնաձորի վիշապաքարի տարածքում էր, ապա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ քննարկվել են եկեղեցու ջրահեռացման հարցերը՝ վերացնելու պատերի խոնավությունը: Արդեն այս տարածքում է նաև Սարավան գյուղից հայտնի խոյաձև տապանաքարը։ Նախորդ տարի տապանաքարը ստացել էր նորահայտ հուշարձանի կարգավիճակ, ավտոլվացման կետի բետոնե պատից տեղափոխվել Գլաձոր արգելոց։ Վնասված տապանաքարը կմաքրվի ու պատշաճ կպահպանվի։

Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի հետ քննարկվել են համայնքի միջոցներով Եղեգիս գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կամ եկեղեցու ժամանակավոր թիթեղյա ծածկի կառուցումը՝ փլուզումներից խուսափելու համար. եկեղեցու տանիքը խիստ վթարային վիճակում է: Արտաբույնք համայնքում քննարկվել է համայնքի բարերարի միջոցներով տեղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման հարցը:

Մեկ այլ բարերարի հետ տեղում քննարկվել է նոր հայտնաբերված եկեղեցու հետքերի պեղման, տարածքի հետագա բարեկարգման և պահպանության հնարավորությունը:

Հաջորդ այցը Շատիվանք վանական համալիր էր, որի վերականգնման ծրագիրը նախատեսվում է առաջիկա 4 տարիների ընթացքում: Տեղում հայտնի է դարձել, որ 2021 թ. կազմված վերականգնման նախագծից հետո մասնակի փլուզվել են վանքի պարսպի, աշտարակների և կից կառույցների պատերի հատվածներ: Արձանագրվել է, որ վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի սկսել միայն գիտանախագծային փաստաթղթերի լրամշակումից հետո: