Ի՞նչը մինչև վերջ չեն ասում տնտեսական աճի ցուցանիշի մասին․ Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի տնտեսական աճի նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն աճել է 8,7 տոկոսվ։ Իշխող թիմի ներկայացուցիչները ոգևորված տարածում են այս ցուցանիշը։ Իսկ մենք այսօր կպարզենք՝ արդյո՞ք այս ցուցանիշը համապատասխանում է կառավարության խոստումներին։ Եվ ի՞նչ մանրամասներ են թաքնված ոգևորված ներկայացվող թվերի թիկունքում։
Factor TV-ի «Փաստ-թե-փուստ» հաղորդումների շարքի շրջանակներում անդրադառնում ենք աղմկահարույց հայտարարություններին ու խոստումներին․ ստուգում ենք դրանց համապատասխանությունն իրականությանը։ Փաստերի ստուգման ձևաչափով ու գործիքակազմով մանրադիտակի տակ ենք վերցնում հատկապես պաշտոնյաների հայտարարությունները՝ նրանց հաշվետու պահելու համար։

Եվ այսպես, կառավարության էջերը, իշխանական պատգամավորները և իշխող թիմի այլ խոսնակներ ոգևորված տարածում են 8,7% ցուցանիշը՝ ազդարարելով Հայաստանի 2023 թվականի տնտեսական արդյունքները։ Բայց եկեք սա համեմատենք 2021 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում դրված ցուցանիշների հետ։

ՔՊ 2021թ․ նախընտրական ծրագրից
«Մինչև 2026 թվականը մեր թիրախներն են՝
• ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում ՝ 9%)․․․»
Այստեղ ուզում ենք ուշադրություն հրավիրել այն ենթակետի վրա, որտեղ հիշատակվում են բարենպաստ արտաքին տնտեսական պայմանները։ Եթե ավելի բաց ասենք՝ դրա տակ կարելի է հասկանալ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

Դեռևս նախորդ տարի տնտեսագետների մի խումբ գիտական մակարդակով ուսումնասիրել է այս պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա և ապացուցել է, որ այդ ազդեցությունը բացառիկ դրական է, թեև ժամանակավոր։ Պատկերացրեք, ՀՀ տնտեսությունը 1.5 տրիլիոն դրամով է աճել, և միայն Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ավելացել է 1.1 տրիլիոնով։

Ուկրաինայում պատերազմի արդյունքում Հայաստան հոսել են թե՛ ռուսական կապիտալը, թե՛ ռեսուրսները, թե՛ մարդիկ, թե՛ փողերը։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները արդեն երկրորդ տարին շարունակ անգամներով գերազանցում են նախորդ տարիների փոխանցումների ծավալը։

Մինչև պատերազմի սկիզբը Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկված փողերը գրեթե չէին անցնում 150 մլն դոլարի շեմը։ Իսկ 2022-2023 թվականներին ամսական փոխանցումները արդեն մի քանի հարյուր միլիոն դոլարներ էին։ Նախորդ փետրվարին գրանցվեց փոխանցումների ռեկորդը՝ 600 մլն դոլար մեկ ամսում։

Այսպիսով ակնհայտ է, որ ՔՊ ծրագրում նշված բարենպաստ արտաքին տնտեսական պայմանները եղել են։ Ու ոչ թե եղել են, այլ ամբողջ ուժով հորդել են դեպի Հայաստան։
Բայց նույնպիսի բարենպաստ պայմաններում 2022 թվականին ապահովվել է 12,6 տոկոս, իսկ 2023-ին՝ ընդամենը 8,7 տոկոս։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է փոխվել։
Իսկ փոխվել է տնտեսության կառուցվածքը։ Ըստ էության, արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում աճի կանգառի պայմաններում Հայաստանում զարգացել են ծառայության ու առևտրի ոլորտները։ Սրանք ապահովել են 2023 թվականին տնտեսական աճի 59 տոկոսը։ Հայաստանի տնտեսությունը այժմ շատ շեղվել է նախկին ստատուս քվոյից։ Եթե նախկինում՝ 2018 թվականին, Հայաստանի տնտեսության մեջ դեռ բավական կշիռ ունեին նաև արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ապա հիմա դրանց կշիռը խիստ նվազել է։

2023 թվականին Հայաստանի տնտեսության աճի վրա հիմնականում ազդել են․
Տեղեկատվությունն ու կապը, որի մեջ է նաև ՏՏ ոլորտը – 36,5 տոկոս աճ,
Մեծածախ-մանրածախ առևուրը – 24,8 տոկոս աճ,
Զվարճություններն ու հանգիստը – 24,7 տոկոս աճ,
Հյուրանոցային ու ռեստորանային ոլորտը – 18,9 տոկոս աճ,
Պետական կառավարման, պաշտպանության ու սոցիալական ծախսերը – 18,1 տոկոս աճ։
Վերջինը հատկապես հետաքրքիր է։ Արցախից բնակչության տեղահանության ու անվտանգային խնդիրների պատճառով պետական ծախսերը մեծանում են, և դա նույնպես դիտարկվում է որպես տնտեսական աճի բաղադրիչ։
Ի վերջո, ֆինանսական և ապահովագրական, ասել է թե՝ բանկային և հարակից ոլորտներում էլ արձանագրված է 8 տոկոս անկում։ Իսկ 6,6 տոկոս անկում էլ գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։ Գյուղատնտեսության աճը կազմել է ընդամենը 0,2 տոկոս։

Իսկ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ արդեն հայտարարել է, թե իրենց համար տնտեսական աճի թիրախը 7 տոկոսն է՝ չնայած, որ արտաքին պայմանները շարունակում են բարենպաստ մնալ, քանի որ, ցավոք սրտի, Ուկրաինայի պատերազմի ավարտը չի երևում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան