Պարո՛ն Մուկուչյան ինչո՞ւ ինձ բարին չեք կամենում․ Հրայր Թովմասյանը կատակեց Տիգրան Մուկուչյանի ցուցմունքի ժամանակ

Լուրեր

15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:42
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր
15.11.2024 | 18:35
Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
15.11.2024 | 18:28
Ինչ արտոնություններ են նախատեսվում տրանսպորտից օգտվելիս․ ավագանու նիստում կքննարկվի առաջարկը
15.11.2024 | 18:22
Հունանյանի արարքների համար կրում ենք էնքան պատասխանատվություն, ինչքան՝ Աղազարյանի քվեարկությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:11
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
15.11.2024 | 18:10
ՊՆ մեքենայի վթարից վիրավոր զինծառայող չկա, Քոչարյանին և մյուսներին կհարկադրեն դատարան գնալ․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 18:08
COP29-ի միջոցով կոծկվում են հանցագործությունները, որոնք արել է բռնապետական երկիրը. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:04
COP29-ին մասնակցող պաշտոնյաներին կոչ ենք անում պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում. Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս վկայի կարգավիճակ ունի։

Մուկուչյանի կինը՝ Իննա Շահնազարյանը նոտար է։ Նրա նշանակումից հետո Մուկուչյանն է զբաղվել կնոջ համար տարածք վարձակալելու հարցով։ Վարձակալել են Կենտրոն նոտարական տարածքի ամենահայտնի՝ Բաղրամյան պող․ 1-ին փակուղի հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի գրասենյակներից մեկը։ Ըստ քրեական գործի՝ այս տարածքը պատկանում է Հրայր Թովմասյանին, սակայն վերջինս պնդում է, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հարցաքննվող վկայից ճշտեց՝ բարեկամական կապ ունի՞ ամբաստանյալների հետ, ինչին ի պատասխան Մուկուչյանն ասաց, թե չունի։

«Ո՞նց բարեկամ չե՞ք»,- տեղից կատակով արձագանքեց Թովմասյանը։ Հարցաքննության ընթացքում դատախազները փորձեցին պարզաբանում ստանալ։ Թովմասյանը բացատրեց․ ըստ Աղայանի բացատրական բառարանի՝ «բարեկամ» նշանակում է բարին կամեցող։

«Բարեկամ են բոլոր նրանք, ովքեր քեզ բարին են կամենում:

Պարո՛ն Մուկուչյան, ինչո՞ւ ինձ բարին չեք կամենում»,- դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ կատակեց Հրայր Թովմասյանը:

Ի վերջո, կես կատակ-կես լուրջ հարց ու պատասխանից հետո հստակեցվեց․ Թովմասյանն ու Մուկուչյանն ազգակցական կապ չունեն իրար հետ։

Տիգրան Մուկուչյանը ցուցմունք տվեց այն մասին, որ երբ կինը նշանակվել է նոտար, տարածքի վարձակալության հետ կապված բանակցություններ է վարել Տարոն Թովմասյանի հետ, որը ներկայացել է որպես տարածքի սեփականատիրոջ լիազոր ներկայացուցիչ։

Տարածքի վարձակալության գինն, ըստ ցուցմունքի 1000 դոլար է եղել, ինքը համարել է, որ դա բարձր գին է, փորձել է սակարկել, բայց ապարդյուն։ Երկու հանդիպումից հետո, ի վերջո, պայմանագիր է կնքվել ամսական 1000 դոլարով։

Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ նույն նոտարական գրասենյակում այլ նոտարների ավելի բարձր գնով է տարածքը վարձակալության տրվել՝ 1500 դոլարով։ Արդյոք Իննա Շահնազարյանին ավելի ցածր գնով տարածքը տրամադրելու պատճառը Մուկուչյանի՝ բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը չի՞ եղել։ Այս հարցադրմանն ի պատասխան Մուկուչյանն ասաց, որ երբ ինքը զանգահարել է Տարոն Թադևոսյանին, ասել է, որ Տիգրան Մուկուչյանն է, բայց բանակցությունները վարել է որպես նոտար Իրինա Շահնազարյանի ամուսին։ Իսկ Տարոն Թովմասյանը գիտե՞ր՝ ով է Տիգրան Մուկուչյանը, թե՞ ոչ՝ Մուկուչյանին հայտնի չէ։

Վերջինս նաև նշեց, որ ինքը չգիտի՝ մյուս նոտարներն ինչքան են վճարել, բայց միևնույն ժամանակ դիտարկեց, որ մյուս երկու նոտարներից մեկը նախկին նոտարի դուստր է եղել, մյուսը՝ նոտարի օգնական, իսկ իր կինը՝ Իննա Շահնազարյանը նոր էր նշանակվել, ուստի՝ այս երեք նոտարները չէին կարող համեմատելի մեկնարկային պայմաններ ունենալ:

Հարցին՝ տարածքի վարձակալության թեմայով Մուկուչյանը Նորայր Փանոսյանի հետ զրույց ունեցե՞լ է, թե՞ ոչ, ԿԸՀ նախկին նախագահն ասաց, որ նման զրույց չի հիշում։

Դատախազները դիտարկեցին, որ նույն շենքում վարձակալությամբ ավելի էժան տրվող տարածքներ են եղել, օրինակ՝ 120 հզ դրամով նույն հարկում այլ գրասենյակ է եղել, ու հարցրին՝ ինչո՞ւ Մուկուչյանը այդ տարածքը չի վարձակալել, վերջինս պատասխանեց, որ ինքն առաջին անգամ է լսում, որ հենց այն հատվածում, որտեղ ինքն է տարածք վարձակալել, ավելի էժան գնով այլ տարածք է եղել, իսկ եթե խոսքը վերաբերում է ընդարձակ շենքի մեկ այլ հատվածում՝ շուրջ 30 մետր հեռավորության վրա գտնվող վարձակալությամբ տրվող տարածքին, ապա այս հատվածում տարածք վարձակալելը շահեկան չէր։

«Եթե նույնիսկ 30 մետր այն կողմ նոտար կար, ոչ ոք այս նոտարների մոտով չէր անցնելու գնար ավելի հեռու գտնվող նոտարի մոտ»,- բացատրեց Տիգրան Մուկուչյանը։ Չնայած վերը նշված հանգամանքին՝ Մուկուչյանը շարունակեց պնդել, որ տարածքը թանկ էր։

Բացի այդ՝ առկա է նաև օրենսդրական արգելք․ նոտարական գրասենյակները չեն կարող այդքան մոտ լինել միմյանց կամ էլ նույն տարածքում նոտարական գործունեություն երեք նոտարները միասին պետք է տեղափոխվեին այլ տարածք։

Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ Մուկուչյանն իմացե՞լ է թե իրականում ում էր պատկանում տարածքը, ինչին ի պատասխան Մուկուչյանն ասաց, որ չի իմացել։ Նա հիշեց, որ եղել են հարցեր, որոնց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար Տարոն Թովմասյանն ասել է, որ կճշտի, կպատասխանի։

«Եթե իմանայի ում հետ է քննարկում, ես կքննարկեի, էլ ինչո՞ւ էի միջնորդավորված քննարկում»,- ասաց Մուկուչյանը։ Վկային նաև ուղիղ հարց տրվեց՝ տեղեկություն ունեցե՞լ է, որ տարածքը Հրայր Թովմասյանին է պատկանում, ինչին ի պատասխան նա ասաց, որ նման տեղեկություն չի ունեցել։

«Եթե նման տեղեկություն ունենայիք, որ տարածքն իմն է, ինձ կդիմեի՞ք»,- փորձում էր հարց տալ Թովմասյանը։ «Անվճար կվերցնեի»,-թույլ չտալով, որ Թովմասյանը հարցը մինչև վերջ հնչեցնի՝ պատասխանեց Տիգրան Մուկուչյանը։

Դատախազ Արսեն Մարգարյանը նշեց, որ մինչև դատական նիստի սկսվելը Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ու Մուկուչյանը զրուցում էին իրար հետ, արդյո՞ք գործից չէին զրուցում։

«Ես ինձ նման բան թույլ չէի տա»,- խիստ տոնով ասաց Մուկուչյանը՝ հիշեցնելով իր անցյալը որպես դատավոր։

Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև մի քաղաքացի, որը Կենտրոն նոտարական տարածքի՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող գրասենյակի տեղում նախկինում արագ սննդի կետ է ունեցել։
Ինչպես պարզվեց վկայի ցուցմունքից, այս տարածքում սննդի կետի համար այս վկան ամսական 50 000 դրամ գումար է վճարվելիս եղել, հետո սննդի կետը փակել է, դրանից կարճ ժամանակ անց նույն տեղում նոտարական գրասենյակ է բացվել, որն, ըստ քրեական գործի, կրկին պատկանել է Հրայր Թովմասյանին։ Նույն տարածքը որպես նոտարական գրասենյակ վարձակալության տալիս դրա գինը 6 անգամ բարձրացվել է, այսինքն՝ եթե սննդի կետի համար գինը կազմել է 50 000 դրամ, ապա նոտարական գրասենյակի համար՝ 300 000։

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան Բաղրամյան նոտարական տարածքում որպես նոտար աշխատեող Ատոմ Հայրապետյանի հայրն էր։ Ըստ վկա Հայրապետյանի՝ ինքը եղել է արխիվի աշխատող, բայց շուտով պարզվեց, որ համատեղության կարգով նաև նոտարական գրասենյակի պահակությունն է ստանձնել, քանի որ մոտ է ապրելիս եղել։

Վկա Հայրապետյանն է բացել ու փակել գրասենյակի դուռը։ Նախաքննության ընթացքում վկա Գրիգոր Հայրապետյանը պատմել է․ «Մի օր մի ինելիգենտ մարդ է եկել նոտարական գրասենյակ, որին չի ճանաչել ու հետո է իմացել, որ Արդարադատության նախարարն է»։ Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ նա եկել էր Ալվարդ Մելքոնյանի մոտ, բայց թե ինչ են խոսել, ինքը չգիտի։

Դատարանում ցուցմունք տալիս, սակայն, վկան այս դրվագի մասին իսպառ մոռացել էր։

Թովմասյանը փորձում էր հիշեցնել, ասաց, որ Հայրապետյանն ընդհուպ ցանկացել է իրեն դուրս հրավիրել, հետո իր վարորդն ասել է, որ նախարարն է։ «Չեմ հիշում, ներո՛ղ կլինեք»,- ասաց վկա Հայրապետյանը։

Դատական նիստն այսօր ավարտվեց այս երեք վկաների հարցաքննությամբ։

 

Արաքս Մամուլյան