5 տարի առաջ բաժանված տղամարդը 2-րդ անգամ է դատվում՝ կնոջը հետապնդելու պատճառով

Լուրեր

15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:47
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
15.05.2026 | 18:15
«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ
15.05.2026 | 18:10
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ 3 ուղեցույց կհաստատվի // ՌԴ-ն՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
15.05.2026 | 17:27
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը. ՈւՂԻՂ
15.05.2026 | 17:22
Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»
15.05.2026 | 17:14
Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախկին ամուսինները դատական ակտով ամուսնալուծվել են միայն 2023 թվականին, սակայն միասին չեն սկսած 2018 թվականի նոյեմբերից։ Այդ ընթացքում կինը դիմել է դատարան՝ ցանկանալով ամուսնալուծվել, ստանալ երեխայի համար նախատեսված ապրուստավճար, ինչպես նաև որոշել երեխայի մշտական բնակության հասցեն։ Ամուսինը, սակայն, չի հաշտվել բաժանվելու մտքի հետ և պարբերաբար փորձեր է կատարել վերականգնելու իրենց նախկին հարաբերությունները՝ կնոջ կամքին հակառակ։

Կինը պարբերաբար դիմել է ոստիկանություն՝ նախկին ամուսնու հետապնդումներից պաշտպանվելու ակնկալիքով։ Քաղաքացիական դատարանի որոշմամբ՝ տղամարդուն 6 ամիս ժամկետով արգելվել է 100 մետրից ավելի մոտենալ նախկին կնոջը, այցելել նրա բնակության վայր, աշխատանքի, հանգստի, ուսման վայրեր, հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել նրա հետ։ Տղամարդը, սակայն, քանիցս խախտել է դատարանի որոշումը, որի պատճառով երկու քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործերից մեկի քննությունն ավարտվել է մեղադրական վճռով, որով տուգանք է նշանակվելու տղամարդու նկատմամբ, իսկ երկրորդ գործի դատաքննությունը նոր պետք է սկսվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Այսօր Շենգավիթի նստավայրում նշանակված էր այդ գործով դատական նիստ, որին, սակայն, մեղադրյալը չէր ներկայացել։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ մեղադրյալը երեկ էր ներկայացել դատարան՝ հայտնելով, որ շփոթել է նիստի օրը, սակայն պարտավորվել էր այսօր ևս ներկայանալ։

Պաշտպանը դատարանին իրազեկեց, որ ՀՀ զինված ուժերում ծառայելու հանգամանքով է պայմանավորված մեղադրյալի բացակայությունը, նրա համար հեշտ չէ ամեն անգամ դուրս գալ ծառայության վայրից։ Դատավորը ստիպված եղավ հետաձգել դատական նիստը։ Այն կկայանա մայիսի 3-ին՝ ժամը 13։00-ին։

Տուժողը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իր նպատակն է, որ նախկին ամուսինը հանգիստ թողնի իրեն։ Կնոջ խոսքով՝ անգամ դատական նիստի ներկայանալու օրերին նախկին ամուսինը երբեմն քայլում է իր հետևից, գալիս է բնակության հասցե, երկաթե ձողը ձեռքին քայլում է շենքի մուտքի մոտակայքում։

Հ․Գ․ – Սույն գործով մեղադրյալը 2023 թվականին մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուին, որի ժամանակ հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ ինքն ու նախկին կինը միասին չեն լինելու․ «Հինգ տարիների ընթացքում չեմ փորձել մտածել էդ մասին, կփորձեմ գիտե՞ք որ դեպքում, երբ որ երկուսիցս մեկը դադարի ֆիզիկապես գոյություն ունենալ»։ Իսկ հաղորդավարի այն ենթադրական դիտարկմանը, որ նախկին կինը կարող է գտնել այլ տղամարդ, մեղադրյալը կտրուկ է արձագանքել․ «Այ տեղ բախտը փորձի, մի հատ փորձի գտնի օտար տղամարդ, այ տեղ թող փորձի․․․»։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի