ՌԴ Գերագույն դատարանն օրինական է ճանաչել Նադեժդինի գրանցման մերժումը

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել Բորիս Նադեժդինին Ռուսաստանի նախագահի թեկնածու գրանցելու՝ ԿԸՀ-ի մերժումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ մարմին։ Նադեժդինն արդեն խոստացել է բողոք ներկայացնել հինգ օրվա ընթացքում։

ԿԸՀ-ն ավելի վաղ մերժել էր գրանցել Նադեժդինին՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի կողմից ստուգված նրա աջակցության համար հավաքված ստորագրությունների մոտ 15%-ը՝ ընդունելի 5% թերություններով։

Նշվում է, որ հանդիպումը տևել է գրեթե 10 ժամ։ Ելույթ են ունեցել 12 վկաներ, որոնց ստորագրությունները ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել։ Նրանք հայտարարել են, որ իսկապես ստորագրություն են թողել թեկնածուի համար։ Դատարանը, սակայն, չի լսել նրանց խոսքերը։

Բորիս Նադեժդինը Ռուսաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր, որը հակապատերազմական դիրքորոշում էր որդեգրել և դեմ էր գործող նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը։ Նրա քարոզարշավն ուշադրություն գրավեց այն բանից հետո, երբ նրա շտաբի դիմաց սկսվեցին ստորագրություններ ներկայացնել ցանկացողների երկար շարքեր հավաքվել: Նադեժդինի շտաբից պնդում են, որ հավաքել են ավելի քան 200 հազար ստորագրություն, սակայն օրենքով սահմանված կարգով 100 հազարից մի փոքր ավելի ստորագրություն է ներկայացվել ԿԸՀ։

Փետրվարի 8-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Նադեժդինին, քանի որ նրա ստորագրություններում հայտնաբերվել են ավելի քան 15% թերություններ՝ թույլատրելի 5%-ի դիմաց։