Խոր փոս՝ Կիևյան կամրջի մոտ

Լուրեր

22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
Բոլորը

Factor.am-ը այսօր խոր փոս է արձանագրել Կիևյան կամրջի հարևանությամբ։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնում են, որ այն «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի դիտահորն է, և Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարությունը տեղյակ է դիտահորի քանդված լինելուց։

««Թիմ Տելեկոմ Արմենիան» չորս-հինգ օր է խնդրել դիտահորի հարցը կարգավորելու համար․ կոմունիկացիոն աշխատանքներ են իրականացվում այդտեղ», – ասացին լրատվության վարչությունից։

Այսօր մենք արձանագրեցինք, որ տարածքը թեև սահմանազատված է, սակայն այդ պահին աշխատանքներ չեն իրականացվում։

«Թիմ Տելեկոմ Արմենիայի» հասարակության կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը Factor.am-ին փոխանցեց, որ այսօր կեսօրին են տեղեկացվել վթարի մասին, որից հետո աշխատակիցները մոտեցել են և արգելապատնեշներ ու զգուշացնող նշաններ տեղադրել։

«Քանի որ հետիոտնային գոտի է, կարող է` ինչ որ ծանր մեքենա եկել է, կանգնել, չի դիմացել ծածկը, այդ պատճառով է տեղի ունեցել վթարը։ Հիմա մեզ ծանր տեխնիկա է հարկավոր, որը հավանաբար հենց վաղը կմոտեցնենք և կվերացնենք խնդիրը»,- ասաց Գրիգորի Յուրինը` հավելելով, որ հաղորդակցուղիները պատահարի հետևանքով չեն վնասվել։

Անի Թամրազյան