Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 52 թեկնածու

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայում մարտի 31-ին նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 52 թեկնածու։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ դիմումների պաշտոնական վերջնաժամկետն ավարտվել էր փետրվարի 20-ին։

52 թեկնածուներից 22-ն առաջադրվել է կուսակցության կողմից, որպես անկախ թեկնածու կպայքարի 30 թեկնածու։

Թեկնածուների ցուցակում են գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումը, որը նաև պատգամավոր է, ընդդիմադիր İYİ (Լավ) կուսակցության թեկնածու Բուղրա Քավունջուն, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության համահավասար թեկնածուներ Մերալ Դանիշ Բեշթաշը և Մուրատ Չեփնին։

Նրանցից զատ՝ թեկնածուներ կան ընդդիմադիր ծայրահեղ աջ «Հաղթանակ», «Հայրենիք», «Ժողովրդավարություն և առաջադիմություն» (DEVA) կուսակցությունից։

Ընտրապայքարի հիմնական թեկնածուներն են համարվում Էքրեմ Իմամօղլուն և Մուրադ Քուրումը։

2019 թվականի տեղական ընտրություններում İYİ կուսակցությունը և քրդական  HDP-ն չէին առաջադրել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետի թեկնածուներ, ինչը հանգեցրեց ԱԶԿ-ի և CHP-ի միջև մրցավազքի, որն ավարտվեց CHP-ի հաղթանակով:

2019 թվականի մարտին Իմամօղլուն ՏԻՄ ընտրություններում ստացել էր ձայների 48,77 տոկոսը, որին հաջորդում էր ԱԶԿ-ից Բինալի Յըլդըրըմը՝ 48,61 տոկոսով։ Գերագույն ընտրական խորհուրդը չէր ճանաչել Իմամօղլուի նախնական հաղթանակը և  որոշել կրկնել քվեարկությունը։ Իմամօղլուն հունիսին տեղի ունեցած կրկնակի ընտրություններում ստացել էր ձայների 54,22 տոկոսը։

Էմմա Չոբանյան