Ըստ ադրբեջանցի փաստաբանի՝ ՀՀ-ի կողմից հետախուզվող Զեյնալին ՌԴ-ում կարող է մեկ ամիս պահվել քննչական մեկուսարանում

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ-ում բնակվող ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևը Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ   Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալին կարող է մեկ ամսով պահվել քննչական մեկուսարանում։

«Ռուսական օրենսդրության համաձայն՝ Քամիլ Զեյնալին մեկ ամիս ժամկետով պետք է տեղավորվի քննչական մեկուսարանում, և այս ընթացքում Հայաստանը պետք է բոլոր փաստաթղթերը փոխանցի ՌԴ գլխավոր դատախազությանը։ Ավելի ուշ կքննարկվի Հայաստանին փոխանցելու հարցը»,-ասել է Փաշաևը։

Նա  հայտարարել է, թե «միջազգային կոնվենցիայի համաձայն, եթե  ձերբակալվածը գտնվում է միջազգային հետախուզման մեջ թշնամի երկրի կողմից, ապա չպետք է արտահանձնվի այդ երկրին»։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Ուստի՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի կարող փոխանցել Հայաստանին»,- ասել է փաստաբանը։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մնրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։

ՀՀ Ներքին գործերի նախարարը Factor.am-ի հետ զրույցում ասել էր․ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։

Ադրբեջանցի բլոգերի փաստաբանի տվյալներով ՀՀ-ն Զեյնալիի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թ-ի սեպտեմբերի 29-ին։ Գարաևը հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը. «Քամիլ Զեյնալլին գիշերը ձերբակալվել է որպես կասկածյալ 48 ժամով։ Այսօր դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։ Իսկ եթե այս լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քամիլ Զեյնալլին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության  համար»։  Ըստ նրա՝ իրենց նպատակն է հասնել նրան, որ բլոգերը տնային կալանքի վերցվի ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան շենքում։

Փաստաբանն ավելի վաղ հայտարարել էր, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Ըստ նրա՝ Զեյնալին տեղափոխվել է Դոմոդեդովոյի ոստիկանության բաժին։ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նույնպես լրատվամիջոցներին ասել էր, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի պահանջով։

Էմմա Չոբանյան