Վրաստանի խորհրդարանն Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցով դիմել է ԵԽԽՎ-ին

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով կասեցնելու որոշման առնչությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում նշվում է, որ «նման կոշտ որոշումներն ընդունվում են՝ առանց քննարկելու ԵԽԽՎ-ի հետագա հարաբերությունների համար Ադրբեջանի և, ընդհանրապես, Հարավային Կովկասի հետ հնարավոր բացասական հետևանքները»։ Ըստ վրացական պատվիրակության ղեկավարի՝ նման բանաձևն անհնարին է դարձնում ԵԽԽՎ-ի շրջանակներում ապագայում Ադրբեջանի հետ համագործակցությունն ու կարծիքների փոխանակումը։ Բացի այդ, ըստ նրա, «որոշումը վնասում է նաև Եվրոպայի խորհրդի՝ որպես երկխոսության և համագործակցության կարևոր հարթակի հեղինակությանը»։

Միկանաձեն կոչ է անում վերանայել որոշումը՝ նշելով, որ այս բանաձևի չեղարկումը կծառայի Եվրոպայի խորհրդի շահերին։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Ադրբեջանի լիազորությունների դադարեցման հետ կապված՝ կոչ անելով «հնարավորինս արագ ուղղել այդ սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի ուղղությամբ»։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։ Վրացական պատվիրակությունը քվեարկությանը չէր մասնակցել։