Ակտիվիստ Արթուր Չախոյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ սպառնացել և քաշքշել են․ նա դիմել է ոստիկանություն

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր կազմակերպել՝ պնդելով, որ Երևանի «քաղաքապետարանի հերթական կոռուպցիան է բացահայտել»։ Ըստ նրա՝ Երևանի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներից սալիկները (տոմետ) հանվել, տեղափոխվել են Երևանից դուրս՝ վաճառքի նպատակով։ ՝

«Տեսեք՝ ոնց է Երևանի քաղաքապետարանը լավ գույքը դուրս գրում։ Սա 50 տարուց ավելի ծառայող սալիկներ են, որը շատ լավ որակի է։ Դուրս են գրում, բերում սիրուն պահեստավորում են, ծախում են։ Այս ամենը պետությանն է, տեսեք՝ ոնց են խնամքով պահում՝ ծախելու համար»,- նշում է Չախոյանը՝ մատնացույց անում տարածքում պահեստավորված սալիկներն ու օգտագործված եզրաքարերը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես են երկու տղամարդիկ խոչընդոտում նկարահանումը՝ պնդելով, որ տարածքը սեփականությունն է։ Ընթացքում քաշքշուկ է տեղի ունենում, տեղի աշխատողներից մեկը փորձում է քարով հարվածել, հնչում են հայհոյանքներ ու սպառնալիքներ։ Քիչ ուշ տղամարդը վերադառնում է կացինը ձեռքին, և սպառնալիքներն ու հայհոյանքները շարունակվում են։

Արթուր Չախոյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տեղի ունեցածի առնչությամբ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։

Փորձեցինք տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից և ՆԳՆ Ոստիկանությունից, սակայն երկու կառույցներից էլ խոստացան թեմայի առնչությամբ տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։

Թեմային ավելի ուշ անդրադարձել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան գրառմամբ։

«Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի: Սա, իհարկե, խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը, որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է, Երևանի տարածքից դուրս: Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր և վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն և շինաղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն: Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ դատապարտելի է, թե՛ բռնությունը, թե՛ առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու կամ կատարելուց հետո միտումնավոր կերպով քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիաի մեջ մեղադրելու փորձերը»,- գրել է նա։