Փախստակա՞ն, թե՞ ՀՀ քաղաքացի․ տեղահանված արցախցիների դժվարին երկընտրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Արցախում տրված անձնագրերն արտաքնապես իրարից ոչնչով չտարբերվող երկու փաստաթղթեր են, որոնց կրողները, սակայն, տարբեր իրավունքներ և հնարավորություններ ունեն, թեև վերջին էջում նշված է․ «Անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը»։ ՀՀ միգրացիոն և քաղաքացիության ծառայության պետը դեռևս 3 ամիս առաջ ասում էր՝ այդ անձնագրերն արցախցիներին տրամադրվել են ոչ որպես քաղաքացիության հավաստում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիան և դրան հաջորդած բռնի տեղահանությունը ԼՂ բնակչության կարգավիճակի հարցն ավելի բարդացրեցին։ ՀՀ-ն փորձեց իրավիճակից ելք գտնել՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին տրամադրելով ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է՝ փախստական է համարվում այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

Փախստականի կարգավիճակը, սակայն, որոշակի սահմանափակումներ է ենթադրում․ անձը մի շարք՝ հասարակ թվացող իրավունքներից զրկված է։

Այս խնդիրները հաշվի առնելով՝ մեկնարկել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունման գործընթացը։ Արցախցիներն իրենց ցանկությամբ կարող են փախստականի կարգավիճակը փոխել։

Սակայն Հայաստանում հաստատված տասնյակ հազարավոր արցախցիներից շատերը չեն շտապում դիմել այս հարցով։ Օրինակ, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը ՀՀ-ում է արդեն 3 տարի՝ 44-օրյա պատերազմից ի վեր, փախստականի կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու երկընտրանքի առաջ է։ Նրա կարծիքով՝ այս գործընթացում ՀՀ-ի վրա արտաքին ճնշումներ կան։

Փետրվարի 15-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ բնակիչներից մոտ 1108-ը, իսկ արդեն քաղաքացիություն է շնորհվել նրանցից 250-ին։ Քարամյանն ահազանգում է՝ շատ դեպքերում բռնի տեղահանված անձանց հանում են Արցախի իրենց բնակավայրի և տան գրանցումից ու վերագրանցում ՀՀ այս կամ այն հասցեում։

ՀՀ միգրացիոն ծառայությունից Factor TV-ին պարզաբանեցին՝ այստեղ խնդրահարույց որևէ գործընթաց չկա, արցախցիներն իրենց հասցեից ոչ թե հանվում են, այլ հաշվառումը փոխվում է ՀՀ-ի։

Մարգարիտա Քարամյանը, մինչդեռ, դժգոհում է՝ իրենց կողմից բարձրաձայնված այս խնդիրները երբևէ չեն կարողացել քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ։

Թեև սեպտեմբերյան իրադարձություններից հետո ՀՀ կառավարությունը միանգամից մի քանի ծրագրեր սկսեց արցախցիներին օգնելու նպատակով, այնուամենայնիվ, տեղահանվածներից շատերը դժգոհություններ ունեին դրանց առնչությամբ։ Թերևս նաև այդ պատճառով հազարավոր արցախցիներ տեղահանվելուց հետո չեն մնացել ՀՀ-ում՝ արտագաղթել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան