Ալիևը հայտարարել է, որ «թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար»

Լուրեր

28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

Այսօր թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։

Ալիևն ասել է, որ ինչպես միշտ, այս անգամ էլ նախագահական ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել է «եղբայրական Թուրքիա»: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և 2023-ի սեպտեմբերի ռազմական գործողությունները ցույց են տվել, որ «Ադրբեջանում արդեն արմատավորվել է թուրքական բանակի ռազմական մոդելը»։

«Այսօր, իհարկե, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին էլ մանրամասն քննարկումներ են ծավալվել։ Մենք համատեղ արտադրության հետ կապված ծրագրեր ունենք»,-նշել է Ալիևը։

Նա նաև հայտնել է, որ Բաքուն պատրաստվում է  Շուշիում հուլիսին անցկացնել Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։