400-ից մինչև 35․000 դրամ` անսահմանափակ քանակի ուղևորությունների համար․ «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի սակագների վերաբերյալ նախագիծ է ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի սակագների վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել, որի հիմքում Վրաստանի տոմսային համակարգն է։ Խմբակցությունն առաջարկում է 1-օրյա, 7-օրյա, 1-ամսյա, 6-ամսյա և 1-ամյա տրանսպորտային քարտերի կիրառում։ Նախագծով առաջարկվում է՝ եթե քաղաքացին 1 օրվա ընթացքում 4 և ավելի անգամ օգտվում է քաղաքային տրանսպորտից, ապա այդ դեպքում միավոր փոխադրման արժեքը կարող է պակաս լինել 100 դրամից: Ըստ նախագծի՝ կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք հասարակական տրանսպորտից պետք է օգտվեն անվճար։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է․

1) 1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ,

2) 7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2.000 դրամ,

3) 30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով  անսահամափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5.500 դրամ,

4) 180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ,

5) 365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահամանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ:

«Մայր Հայաստան» խմբակցությունը քաղաքացիներին հորդորում է դուրս գալ փողոց, եթե քաղաքային իշխանությունը չընդունի իրենց առաջարկներն ու գնա թանկացումների։

Հիշեցնենք, որ տրանսպորտի ամբողջական միասնական տոմսային համակարգ ներդնելու՝ Տիգրան Ավինյանի հեղինակած նախագիծը արժանացավ խիստ քննադատությունների։ Ավագանու վերջին նիստի ընթացքում նախագիծը քննարկվեց, բայց քվերակություն տեղի չունեցավ։ Քաղաքային իշխանությունը ներկայացնելու է նոր նախագիծ՝ հաշվի առնելով քաղաքացիների դժգոհությունները։ Իսկ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ բողոքի գործողություններ կսկսեն, եթե քաղաքային իշխանությունը թանկացնի տրասնպորտի սակագինը։

Ի դեպ, այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք 2013-ին մասնակցել են հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցերին։ Այդ ցույցերին մասնակցած, իսկ այժմ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ 2013 թվականին պայքարել են ոչ թե տրանսպորտի սակագնի թանկացման դեմ, այլ որ ուղեվարձը թանկանում է՝ առանց որակի բարձրացման։

Արփի Հակոբյան