Ինչ է հայտնի «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու մտադրություն ունեցող Bank of Georgia-ի մասին

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերություն) համաձայնություն են ձեռք բերել գործարքի շուրջ։ Ըստ այդմ՝ Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խումբը կդառնա «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր՝ վճարելով 303․6 մլն դոլար: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

«Ամերիաբանկից» Factor.am-ին հավաստիացրեցին, որ գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել էին դեռ 2 տարի առաջ։ Գործարքի կայացման համար անհրաժեշտ է նաև ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը։ Սա ամրագրված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում։

Ով ով է

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից է, 2023 թ-ին եղել է 7-րդ խոշոր հարկատուն։ Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

«Ամերիաբանկի» հիմնական բաժնետերերն են «Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ»)՝ 48․82%, որի հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 17․71 %, Ասիական զարգացման բանկը՝ 13․91 %, և «Ի Էս Պի Էս Հոլդինգ Լիմիթեդ»-ը (ESPS Holding Limited)` 12.05 %, որը գրանցված է Կիպրոսում և որում ընդգրկված են Ameria Group-ի մի շարք ղեկավարներ, այդ թվում՝ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

 

Ի դեպ, բանկի խորհրդի անկախ անդամ է Կախաբեր Կիկնավելիձեն, որը 2016-2019 թթ. զբաղեցրել է BOGG-ին պատկանող Bank of Georgia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ապա եղել է նույն ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը։

Այս գործարքից հետո Ռուբեն Վարդանյանն այլևս կապ չի ունենա «Ամերիաբանկի» հետ։ Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, հիշեցնենք, 2022 թվականին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից, մեկնել Արցախ, որտեղ մոտ 4 ամիս զբաղեցրել էր ԼՂ պետական ​​նախարարի պաշտոնը։ 2023 թ-ի սեպտեմբերին Հակարիի կամուրջն անցնելիս ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բաքվում նրան մեղադրանք են առաջադրել 3 ծանր հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծում։ 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյբուքյան էջում գրել է, որ Ռուբեն Վարդանյանն անձամբ չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր, իսկ նրա 48․8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ «Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել: Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։ Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»,- նշել է Առաքելյանը։

Bank of Georgia Group PLC-ն Մեծ Բրիտանիայում գրանցված  միջազգային ֆինանսական ընկերություն է, որը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Բանկի կապիտալիզացիան մոտ 1․4 մլրդ ֆունտ է, այն ներառված է FTSE 250 ինդեքսում, որը միավորում է բորսայի խոշորագույն ընկերությունները։ Ընկերության ամենամեծ բաժնետերը, ըստ ֆրանսիական Marketscreener կայքի, Georgia Capital PLC-ն է, բաժնետերերի շարքում են JPMorgan Asset Management (UK) Ltd-ն, ամերիկյան Black Rock, The Vanguard Group ընկերությունները և այլն։

Black Rock-ը, որի բաժնեմասը փոքր է՝ ընդամենը 3,89 տոկոս, Ադրբեջանում ներդրումային ծրագրեր է իրականացնում և սերտ համագործակցում Պետական նավթային հիմնադրամի հետ։ Դեռ 2014 թ-ին Bank of Georgia Group PLC-ն և ադրբեջանական PASHA Holding-ը Թբիլիսիում բաժնետոմսերի և արժեթղթերի համաժողով են անցկացրել։

PASHA Holding-ն ադրբեջանական կոնգլոմերատ է։ Այն վերահսկվում է Փաշաևների ընտանիքի կողմից, որի անդամ է փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։ Ալիևայի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, ժառանգել են ընկերությունը 2013 թվականին։  

Գայանե Խաչատրյան