«Առողջ երեխուս տարան, ոչինչ չտվեցին»․ 21-ամյա ծննդկանը մահացել է ծննդաբերությունից 10 օր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

21-ամյա Լուիզա Սահակյանը ծննդաբերությունից շուրջ 10 օր անց մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Հարազատները մահվան մեջ մեղադրում են ծնարանի ավագ բժիշկ Ռուզաննա Սելիմյանին։ Մոր խոսքով՝ դուստրը որևէ հիվանդություն չի ունեցել, հղիությունն ընթացել է առանց բարդությունների, ծննդաբերությունը՝ բնական ճանապարհով։

Թեր ծննդաբերությունից երեք օր անց Լուիզան տաքություն է ունեցել, բայց դուրս է գրվել հիվանդանոցից։ Հարազատները նրան տուն են տարել, հաջորդ օրվանից մղձավանջը սկսվել է․ Լուիզայի վիճակը կտրուկ վատացել է, կրկին հիվանդանոց են տարել, սկզբում՝ «Սևանի» ԲԿ, հետո տեղափոխել են Երևան՝ «Աստղիկ» ԲԿ։ Այստեղ վիրահատել են 21-ամյա ծննդկանին, հեռացրել արգանդը։ Առողջական վիճակն օր օրի վատացել է, մայրը պատմում է, որ վերակենդանացման բաժանմունքում Լուիզան անճանաչելի էր, ոտքերն ու ձեռքերն այտուցված, գիտակցությունը՝ կորցրած։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ծնարանի ավագ բժիշկ Ռուզաննա Սելիմյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց, թե ծննդկանը մահացել է ծննդաբերության ժամանակ արված սխալի հետևանքով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն։ Առողջապահության նախարարությունից ասացին՝ քանի դեռ նախաքննություն է ընթանում, պարզաբանում չեն կարող տալ։

Իսկ բժիշկ Սելիմյանը հորդորեց սպասել փորձաքննության արդյունքներին, որից հետո միայն «Աստղիկ» ԲԿ-ն պարզաբանում կտարածի։ Մահացած ծննդկանի ծնողներն արդար դատավարություն են պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան