Տարեցները նույնիսկ էրոտիկ գործեր են կարդում, երիտասարդները՝ մոտիվացիոն․ Հայաստանում Գրքի տոն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2024 | 14:55
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի․ Իվանյանում միջոցառում է մեկնարկել
15.05.2024 | 14:52
Հայաստանն ու Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
15.05.2024 | 14:41
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր կուսակցության անդամին մահացած են հայտնաբերել
15.05.2024 | 14:28
Վանաձորի բնակիչը ձերբակալվել է՝ բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար․ ՔԿ
15.05.2024 | 14:25
Նորք Մարաշում՝ ամբողջությամբ, Նոր Նորքում և Էրեբունիում՝ մասամբ․ 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
15.05.2024 | 14:13
Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում․ Փաշինյանն ընդունել է Բերտրան Վալկենաերին
15.05.2024 | 14:12
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով Չինաստանի խաղաղության ծրագրին աջակցության մասին՝ նշելով, թե «Պեկինը հրաշալի հասկանում է» ներխուժման պատճառները
15.05.2024 | 14:04
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռն օդանավակայանում բախվել է մեկ այլ օդանավի
15.05.2024 | 13:56
Գավառում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն
15.05.2024 | 13:48
Ուկրաինայի ԶՈՒ-ն ստորաբաժանումները դուրս է բերում Վոլչանսկից և Լուկյանցևից
15.05.2024 | 13:37
Ֆրանսիական կողմի հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ֆինանսավորման հնարավորությունը
15.05.2024 | 13:26
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ կհրապարակվի հաջորդ շաբաթվա սկզբին․ ԵԽԽՎ նախագահ
15.05.2024 | 13:24
ՌԴ-ն ՀՀ-ում և Վրաստանում բողոքի ցույցերին Արևմուտքի արձագանքում երկակի ստանդարտներ է տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 13:17
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը. Առողջապահության նախարարության պարզաբանումը
15.05.2024 | 13:14
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Կոսովոյի պատվիրակության հետ
Բոլորը

Դետեկտիվներ, արկածային ու մոտիվացիոն գրքեր․ ահա թե ինչ է նախընտրում այսօրվա հայ ընթերցողը։ Հայաստանում այսօր գրքի տոն է։

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, օրինակ, արտասահմանյան հեղինակներից մեծ պահանջարկ են վայելում Մարկեսը՝ «Հարյուր տարվա մենություն» վեպով, Էնթընի Բըրջեսը՝ «Լարովի նարինջ» գործով, Ջոն Բոյնը՝ «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպով։ Պահանջված են նաև Էրիխ Մարիա Ռեմարկի, Դեյլ Քարնեգիի, Ռոբին Շարմայի, Ալեն Քարրիի գործերը։ Հայ հեղինակներից Գարեգին Նժդեհի աշխատություններն են շատ կարդում։

Գրադարանավարուհի Աննա Ղազինյանի խոսքով՝ իրենց մոտ այցելում են ամենատարբեր տարիքի ընթերցողներ, նաև՝ տարեցներ, որոնք հաճախ միանգամից մի քանի գիրք են վերցնում․ «Արթուր Կոնան Դոյլ են կարդում, Ագաթա Քրիստի, էրոտիկ գրականություն են տանում։ Ունենք ընթերցողներ, որոնց տարիքային շեմը հասնում է 80-ի»։

Իսկ ի՞նչ մարտահրավերների են բախվում Հայաստանում ստեղծագործողները։ Արտավազդ Եղիազարյանը, որի «Վիշապաքարի գաղտնիքը» ֆենթըզի-վեպը, բավականին մեծ պահանջարկ ունի գրքի շուկայում, պնդում է, որ միայն գրականությամբ զբաղվելով՝ Հայաստանում անհնար է օրվա հաց վաստակել։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հայկական արդի գրականությունը ժանրային առումով այնքան էլ բազմազան չէ․ մի շարք ժանրեր, որոնք կարող են ընթերցող բերել, պարզապես անտեսված են։ Էական շահույթ ունենալու համար գրողը պետք է ունենա գործակալ, որը կզբաղվի հեղինակի ու նրա ստեղծագործության հանրահռչակմամբ, մինչդեռ Հայաստանում գրական գործակալությունները քիչ են, գրողներն էլ հաճախ հնարավորություն չունեն դիմելու դրանց։

Իսկ ո՞վ պետք է զբաղվի գրական գործակալությունների ստեղծմամբ։ Գրող Հովիկ Աֆյանի կարծիքով՝ դա ԿԳՄՍ նախարարության անելիքը չէ, այլապես կստացվի, որ ոլորտը հայտնվում է պետական վերահսկողության ներքո։ Փոխարենը, նրա համոզմամբ, այդ գործով պետք է զբաղվեն հրատարակչությունները։

Արդեն 16 տարի հատկապես այս օրը գրախանութներում մեծ ակտիվություն է․ 2008-ից փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ հենց այսօր է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան