ՌԴ քաղաքներում բնակիչներն ինքնաբուխ ակցիաների են դուրս գալիս․ կա առաջին ձերբակալվածը

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

ՌԴ Մուրմանսկ քաղաքում երիտասարդ կին է ձերբակալվել, որը փողոց է դուրս եկել «Սպանվել է Ալեքսեյ Նավալնին․ նրա արյունը քո ձեռքերին է, Վովա՛» գրությամբ պաստառով, հայտնում է «Օստորոժնո նովոստի»-ն՝ վկայակոչելով ականատեսներին։ Նովոսիբիրսկում ևս մի կին պիկետ է իրականացրել․ նա փողոց է դուրս եկել «Ո՞վ է հաջորդը» գրությամբ պաստառով։

ՌԴ շատ քաղաքներում մարդիկ ծաղիկներ են դնում քաղաքական ռեպրեսիաների զոհերի հուշարձաններին, այդպիսով իրենց ցավակցությունը հայտնելով Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։

Մոսկվայում ծաղիկներ են դրեկ մետրոյի «Ավտոզավոդսկայա» կայարանի մոտ գտնվող շենքի մոտ, որտեղ ապրել է Նավալնին։ Ծաղիկներն ամրացվել են դարպասներին։ Մայրաքաղաքում ծաղիկներ են դրել նաև «Մալի Կարետնիի» ու «Սոլովեցկիի քար» հուշարձաններին։ Ոստիկանությունն այստեղ հետևել է ակցիային։

Սանկտ Պետերբուրգում մարդիկ անդադար ծաղիկներ են բերում Երրորդության հրապարակում գտնվող Սոլովեցկի քարի մոտ և Վոսկրեսենսկայա ամբարտակի վրա գտնվող Քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանին, հայտնում է Bumaga-ն։ Սանկտ Պետերբուրգի բնակիչները Սոլովեցկի քարի մոտ նաև Ալեքսեյ Նավալնիի դիմանկարը և մոմեր են բերել։ Քաղաքի կենտրոնում և մետրոյում ավելանում է ոստիկանների թիվը։ Գոստինի դվորում ոստիկանական մեքենաներ են հերթապահում:

Նիժնի Նովգորոդում էլ տեղի բնակիչը ծաղիկներ է բերել լրագրող Իրինա Սլավինայի ինքնահրկիզման վայր՝ ՆԳՆ շրջանի գլխավոր վարչության շենքի մոտ։ Նա հանել է գլխարկը նստարանին ծաղիկներ դնելուց հետո՝ մի պահ լուռ կանգնելով։

Նովոսիբիրսկում ոստիկանները շրջափակել են բռնաճնշումների զոհերի հուշարձանը, մարդիկ պարզապես ծաղիկներ են թողել ձյան վրա։

Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքի բնակիչները ծաղիկներ են բերել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանին, իսկ Տոմսկում՝ «վշտի քարին»։ Կազանի, Իժևսկի և Տոմսկի բնակիչները ծաղիկներ են բերում իրենց քաղաքներում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանին։ Ուլյանովսկում քաղաքացիական հագուստով անձինք անմիջապես հավաքում են հուշարձանի վրա դրվող ծաղիկները։ Բացի այդ, նրանք լուսանկարում են մարդկանց, ովքեր ծաղիկներ են բերում։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև այլ երկրներում։