Միջազգային հանրության արձագանքը Նավալնիի մահվան լուրին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ բանտարկության մեջ մահվան մասին լուրը ցնցել է աշխարհը։ Օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքում են այս լուրին, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոս․

«Ոչ մի կասկած չկա, որ նրան ապօրինի բանտարկության և համակարգված կերպով սարսափելի ու անմարդկային վերաբերմունքի արժանացրած ՌԴ պետությունն է կրում ամբողջ պատասխանատվությունը նրա մահվան համար։ Սա գումարվում է այն բոլոր հանցագործություններին, որոնք արդեն իրականացրել է ՌԴ ռեժիմը։ Նավալնիի մահը մեծ կորուստ է ռուս ժողովրդի համար։ Որպես իր իրավունքների խիզախ և վճռական պաշտպան՝ նա ցույց տվեց, որ ճշմարտության ուժը կարող է մարտահրավեր նետել նույնիսկ ամենահզոր բռնապետություններին: Նա հույսի փարոս էր Ռուսաստանում ազատության համար պայքարողների համար»։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմ.

«Սարսափելի նորություններ Ալեքսեյ Նավալնիի մասին։ Եթե ​​ռուսական բանտում նրա մահվան մասին հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա այն ներկայացնում է Պուտինի ռեժիմի հերթական սարսափելի հանցագործությունը: Նավալնիի հանդեպ անողոքությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու է անհրաժեշտ շարունակել ավտորիտարիզմի դեմ պայքարը»։

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկի.

«Ինչպես Ռուսաստանը վերաբերվում է իր արտաքին քաղաքականությանը, այնպես էլ վերաբերվում է իր քաղաքացիներին: Այն դարձել է դաժան պետություն, որը սպանում է մարդկանց, ովքեր երազում են ավելի լավ ապագայի մասին, ինչպիսիք են Նեմցովը կամ այժմ՝ Նավալնին, որոնք բանտարկվել և տանջամահ են արվել Պուտինի դեմ կանգնելու համար»:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտե.

«Նավալնիի մահը ցույց է տալիս ռուսական ռեժիմի աննախադեպ դաժանությունը։ Նավալնին պայքարում էր հանուն ժողովրդավարական արժեքների և կոռուպցիայի դեմ։ Իր պայքարի համար նա պետք է վճարեր իր կյանքով, մինչ նրան պահում էին ամենադաժան ու անմարդկային պայմաններում։ Ուժ եմ մաղթում նրա ընտանիքին, սիրելիներին և բոլոր նրանց, ովքեր նրա հետ պայքարել են Ռուսաստանում փոփոխությունների համար»: