Փաշինյանը պնդում է՝ ՀՀ-ն աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկիրն է․ Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

The Telegraph-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանն աշխարհի յոթերորդ ամենաանվտանգ երկիրն է։ Մինչ այդ էլ նույնպիսի պնդում արել էր ՆԳ նախարարությունը։ Իսկ դրա համար նրանք հղում են անում Numbeo կայքին։

Մեկ մարդու կողմից կառավարվող այս կայքը տարբեր թվեր է հրապարակում՝ երկրները դասակարգելով ըստ անվտանգության, ըստ թանկության և այլն։ Իսկ տվյալները, ուշադրություն, հավաքում է օգտվողներից։

Այսինքն՝ ամեն մեկս, նույնիսկ առանց գրանցվելու, այս կայքում կարող ենք որոշել՝ որ երկիրն է ամենաանվտանգը։ Օրինակ՝ Երևանի անվտանգության մակարդակը որոշվել է ընդամենը մոտ 240 մարդու քվեարկությամբ։ Սրանով իսկ կարելի է պնդել, որ այս կայքի ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ են և բոլորովին հիմնավոր չեն։

Numbeo կայքն իր անվտանգության ինդեքսը բաժանում է մի քանի մասերի, այդ թվում՝ գողություններ և այլն։ Հարցումների փոխարեն Հայաստանի ու ԵՄ պաշտոնական վիճակարությամբ համեմատել ենք նույնպիսի տվյալներ՝ գողությունների և սպանությունների քանակը 100 հազար բնակչի հաշվով։

Երկու ցուցանիշներով էլ Հայաստանը շատ ավելի ցածր հորիզոնականներում է։

Գրաֆիկ 1

 

Գրաֆիկ 2

 

Մենք ձեզ տեղեկացրինք և պնդումների, և իրական փաստերի մասին։ Իսկ դուք ինքներդ որոշեք՝ Փաշինյանի խոսքերը Փաստ են, թե փուստ։

Գարիկ Հարությունյան