Վարակված սնունդ մատուցած «Ջուլիս»-ում այլ խախտումներ էլ կան․ինչու ՍԱՏՄ-ն սրճարանն անմիջապես չի փակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

«Ջուլիս» հանրային սննդի կետն առավոտից նախ փակ էր, հետո բացվել էր սանիտարահիգիենիկ մաքրում իրականացնելու համար։ Հանձնարարականը տվել էր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որն այսօր հայտարարեց՝ սրճարանում նոր խախտումներ են հայտնաբերվել․

1․ սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,

2․ պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

3․ առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,

4․ սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,

5․ սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։

Այս խախտումների մասին հայտարարելով՝ տեսչական մարմինը հայտնել էր, որ սրճարանի արտադրանքի գործունեությունը կասեցվել է, իսկ երեկվա հաղորդագրության մեջ ասվում էր՝ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում և կասեցվում է «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը։

Երեկվա հաղորդագրությունից հետո Factor TV-ն երեկոյան այցելել էր սրճարան և արձանագրել, որ այն շարունակում է գործել, ներսում էլ հաճախորդներ կան։

Սրճարանի շուրջ աղմուկը սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ սննդի կետից օգտված մի քանի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցում։ Փետրվարի 13-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ից Factor TV-ին հայտնեցին, որ փետրվարի 8-ին և 9-ին կենտրոն 6 անձ է դիմել սրտխառնոցի, փորլուծության, ընդհանուր թուլության գանգատներով։ Նրանց մոտ հայտնաբերվել էր սալմոնելա։ Այսօր մեզ հայտնի դարձավ, որ սալմոնելայով վարակվածների թիվը հասել է 9-ի։

ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ Ներսես Գրիգորյանի խոսքով՝ բոլոր բուժառուներն արդեն դուրս են գրվել։ Հիվանդանոցներ դիմած քաղաքացիներից բացի՝ նմուշառում է վերցվել նաև սրճարանի 15 աշխատակիցներից, որոնցից 3-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա։ Ըստ համաճարակաբանի՝ միայն խորը ուսումնասիրություններից հետո պարզ կլինի՝ սալմոնելա հայտնաբերված աշխատակիցնե՞րն են հանդիսացել վարակի աղբյուր, թե՞ նրանք ևս վարակված են եղել։

Տեսչական մարմինը երեկ հայտնել էր, որ սալմոնելա է հայտնաբերվել «Ջուլիս» հանրային սննդի կետի «Մարինացված սաղմոն ձկան» մեջ: Սննդամթերքի վարչության պետ Գոհար Վարդանյանի խոսքով՝ տեսուչները սննդամթերքից նմուշառում վերցնելու օրն են արձանագրել սանիտարական նորմերի խախտումները։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են միայն հաջորդ օրը հաղորդագրություն տարածում խախտումների մասին։

Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հայտնաբերելուց հետո սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նույն պահին չի իրականացրել կասեցումը, տեսուչները կասեցման որոշումը սրճարան են ներկայացրել այսօր առավոտյան, և երեկ սրճարանը շարունակել է աշխատել։ Արդյո՞ք այլ հաճախորդներ չէին կարող վարակվել այլ սննդամթերքից՝ հաշվի առնելով այն, որ սրճարանն անմիջապես չի փակվել, իսկ աշխատակիցներից 3-ի մոտ վարակ է հայտնաբերվել։ Սրճարանի մենեջերը, որ չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, պնդեց, որ աշխատակիցների մոտ սալմոնելա հայտնաբերելուց հետո նրանք այլևս աշխատանքի չեն գնացել։

Համաճարակաբանության վարչության բժիշկ Ներսես Գրիգորյանն ասում է՝ ՀՀ-ում գրեթե ամեն տարի լինում են աղիքային վարակի բռնկումներ, որոնց մի մասը պայմանավորված է լինում հենց սալմոնելոզով։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 7-ից մինչև 72 ժամ։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են՝ սրճարանի գործունեության կասեցումը կվերացվի այն ժամանակ, երբ սրճարանի տնօրինությունը շտկի սանիտարահիգենիկ պայմանների խախտումները, և եթե փորձնական արտադրանքի լաբորատոր քննությունից հետո պարզվի, որ սրճարանում անվտանգ սնունդ է իրացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան