ՆԱՏՕ-ն կսկսի ուկրաինական բանակի վերապատրաստումը պաշտպանության ոլորտում․ El País

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պատրաստվում է ժամանակակից ուսումնական կենտրոն ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների պատրաստման և կրթության համար, El País-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ նոր նախագիծը կլրացնի Եվրամիության առաքելությունը և որոշ արևմտյան երկրների ծրագրերը, որոնք արդեն պատրաստում են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին։

Նպատակն է աջակցել Ուկրաինային և օգնել նրա ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այս պահին դաշինքի անդամները վերջնական տեսքի են բերում ծրագրի մանրամասները, որը մինչ այժմ չէին համարձակվում գործարկել, քանի որ Ռուսաստանը դա կարող էր ընկալել որպես սպառնալիք, նշում է El País-ը։

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են, թե ինչպես է ֆինանսավորվելու այս նախաձեռնությունը և ինչ մարզիչներ պետք է հավաքագրվեն։ Նախագծի մանրամասները պետք է մշակեն դաշինքի պաշտպանության նախարարները փետրվարի 14-ին և 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումներում։

Նախագիծը վերջնական հաստատում կստանա այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո շատ արևմտյան երկրներ սկսեցին ուկրաինացի զինվորականներին պատրաստել սեփական ռազմակայաններում։ Բայց ՆԱՏՕ-ն դրա համար դեռ մասնագիտացված կենտրոններ չի ստեղծել։ Միաժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Արևմուտքին պատրաստվել Ռուսաստանի հետ տասնամյակների առճակատմանը և մեծացնել ռազմական իրավասությունները։

2023 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7 երկրները ստորագրեցին հռչակագիր, որով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են տրամադրում։ Ի թիվս այլ բաների, նրանք խոստացել են օգնել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը, հետախուզության փոխանակմանը, ժամանակակից սպառազինությունների տեղափոխմանը Կիև, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին, հեռահար զենքերը, զրահատեխնիկան և մարզել Ուկրաինայի զինված ուժերը: