Երևանը հակված է արևմտյան ուժերին տարածաշրջան բերել, ինչը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանի պետությունները։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտյաններին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ որևէ երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են ԱՄՆ-ն ու արբանյակները ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, կայունություն ու խաղաղություն չի եղել։ Եղել են միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում»,- հայտարարել է Գալուզինը «Իզվեստիա»-ին։

Նա նշել է, թե Հարավային Կովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու՝ կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները, «այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և լարվածության հերթական օջախ ստեղծելու հետ»։

«Ռուսական կողմը միշտ կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։ Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան հատկապես կրակոցների, զոհերի և վիրավորների հետ կապված։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է նա՝ խոսելով ՀՀ-ի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։