Ղազախստանում համացանցում են հայտնվել ուսանողների անձնական տվյալները, այդ թվում՝ կուսության մասին տեղեկությունները

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ղազախստանում համացանցում տարածվել են «Ալ-Ֆարաբի Ղազախստանի ազգային համալսարանի» ուսանողների անձնական տվյալները և բժշկական զննության արդյունքները։ Համալսարանի ղեկավարությունը ներքին հետաքննություն է սկսել, Ալմաթի քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել այս փաստի առթիվ՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար (Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ մաս): Այս մասին գրում է «Current time»-ը։

Հրապարակված աղյուսակում ներկայացված են, մասնավորապես, աղջիկների անուն-ազգանունները, հարկային հաշվառման համարները, հեռախոսահամարներն ու ախտորոշումները։ Սյունակներից մեկում կա նաև տեղեկատվություն այն մասին, թե ստուգվածներից ով է կույս։

Նման տվյալների հայտնվելը Ղազախստանում հասարակական լայն ընդվզում է առաջացրել։ «НеМолчиKZ» հիմնադրամի ղեկավար Դինա Սմաիլովան դատապարտել է ուսանողների մասին տեղեկատվության տարածումը։

«Սա մասնավոր կյանքի գաղտնիության կոպիտ խախտում է, ոչ ոք իրավունք չունի կուսության ստուգում անցկացնել, հետո ո՞ւմ եք դա ուղարկում, ո՞վ է այդքան հետաքրքրված կույս ուսանողուհիներով»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Համալսարանից հայտնել են, որ փետրվարի 6-ին բժշկական կենտրոնի բուժքույրը, որը «համալսարանին բժշկական ծառայություններ է մատուցում պայմանագրի հիման վրա, WhatsApp մեսենջերի միջոցով Մեխանիկա և մաթեմատիկա ֆակուլտետի դեկանատից մասնագետին է ուղարկել նույն ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների մասին տեղեկություններ պարունակող աղյուսակը, որպեսզի ապահովվի նրանց ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն անցնելը»։ Արդյունքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվությունը փոխանցվելուց հետո հայտնվել է ցանցում:

Համալսարանը ստուգումներ է սկսել։ Թվային զարգացման նախարարությունը կոչ է արել ուսանողներին, ում անձնական տվյալները նշված են ցուցակներում, դիմել իրենց՝ «հանցագործներին վարչական պատասխանատվության ենթարկելու» հայտարարությամբ։