Ամեն օր մեքենա ենք սարքում. բնակիչները տարիներով սպասում են հարթ ճանապարհ ունենալուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հաղթանակի 52/16 ամառանոցային երկրորդ տարածքի բնակիչները հիշում են՝ վերջին անգամ 5 տարի առաջ են հարթ ճանապարհով խանութ գնացել կամ երեխաներին դպրոց ճանապարհել։ Factor TV-ին պատմեցին՝ վերջին տարիներին փողոցն ամբողջովին քարուքանդ վիճակում է։

«Հինգ տարի առաջ էս ճանապարհը փայլում էր, մենք բնակիչներով էս ճանապարհը մաքրում էինք, բայց էսօր սա է մեր վիճակը, չենք կարողանում տներից դուրս գալ»,- ասում է բնակիչներից մեկը։

Ճանապարհի նման վիճակը բարդություն է առաջացնում վարորդների համար։ Թաղամասի բնակիչների խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Նշում են՝ տարածքում թափվող կենցաղային աղբն ամիսներով չի հավաքվում։ Հաճախ նկատում են, որ գիշերները մեքենաներ են անցնում տարածքով, աղբը թափում ճանապարհին և հեռանում։

Ճանապարհից ու աղբից բացի՝ տարածքի բնակիչներին անհանգստություն են պատճառում թափառող շները։ Ասում են՝ մեկ անգամ չէ, որ դիմել են քաղաքային իշխանություններին, սակայն ոչ մի մարմին խնդրին լուծում չի առաջարկել։

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետի տեղակալ Օֆելյա Սիմոնյանը Factor TV-ին հայտնեց, որ ճանապարհը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, և գրունտային ճանապարհների հիմնանորոգման ծրագրերի շրջանակում շրջանը նախատեսում է այս տարի դիտարկել ճանապարհի վերանորոգումը։

Կենդանիների խնամքի կենտրոնից էլ փոխանցեցին՝ կենտրոնի աշխատակիցները կմոտենան տարածք՝ հասկանալու, թե թափառող շները ինչ խնդիրներ են ստեղծել, և ինչպես կարող են հարցին լուծում տալ։

Մինչ խնդիրները լուծում կստանան՝ բնակիչները վախով են սպասում անձրևային սեզոնին, երբ այս տարածքով ոտքով կամ մեքենայով անցնելը վերածվում է իսկական մղձավանջի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան